Ավստրալական Walk Free հիմնադրամը
հրապարակել
է
ՙՍտրկության
համաշխարհային
ինդեքս՚
ամենամյա
զեկույցը,
որում
Հայաստանն
զբաղեցրել
է
57-րդ
տեղը:
Ինչպես
նշվում
է
զեկույցում,
հետազոտությանը
մասնակցել
է,
ընդհանուր
առմամբ,
162 երկիր:
Հրապարակման համաձայն, Հայաստանում ավելի քան 10 հազար մարդ ստրկական պայմաններում է ապրում:
Հարևան
Ադրբեջանը 51-րդ տեղում է, Վրաստանը՝ 50-րդ: Վրաստանում
ստրկական
պայմաններում
է
գտնվում
ավելի
քան
16 հազար
մարդ,
Ադրբեջանում`
ավելի
քան
33 հազար:
Ռուսաստանն զբաղեցրել է 49-րդ տեղը: Հետազոտության հեղինակների տվյալներով,
Ռուսաստանում
ստրկական
պայմաններում
է
ապրում
490-540 հազար
մարդ:
Եթե
երկրի
բնակչության
թվի
համեմատ
ստրուկների
բաժինը
համեմատաբար
մեծ
չէ,
ապա
ստրկության
մեջ
գտնվող
մարդկանց
բացարձակ
թվով
ՌԴ
վեցերորդ
տեղն
է
զբաղեցնում
աշխարհում,
նշում
են
ՙՍտրկության
համաշխարհային
ինդեքս
2013՚
զեկույցի
հեղինակները:
Ստրկության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում են Մավրիտանիան, Հայիթին, Պակիստանը,
Հնդկաստանը,
Նեպալը,
Մոլդովան,
Բենինը,
Կոդ
դ`Իվուարը,
Գամբիան
և
Գաբոնը:
Ստրկության
ամենացածր
մակարդակ
է
արձանագրվել
Իսլանդիայում,
Իռլանդիայում
և
Մեծ
Բրիտանիայում,
որոնք
վարկանշային
աղյուսակում
կիսում
են
160-րդ
տեղը:
Ստրկությունից
առավել
ազատ
երկրների
տասնյակում
են
նաև
Դանիան,
Ֆինլանդիան,
Լյուքսեմբուրգը,
Նորվեգիան,
Շվեդիան,
Շվեյցարիան
և
Նոր
Զելանդիան:
Ավելացնենք, որ Walk Free Foundation-ի աշխարհի
տարբեր
երկրներում
ստրկության
մակարդակի
վարկանշային
աղյուսակը
ներկայացվել
է
առաջին
անգամ:
Դրա
հեղինակների
տվյալներով,
ժամանակակից
ստրության
չափանիշներին
համապատասխանում
է
շուրջ
29,8 մլն
մարդ:
Համաշխարհային
ստրկության
մեջ
առավելագույն
ավանդ
ներդրող
երկրների
թվում
բացարձակ
առաջատարը
Հնդկաստանն
է,
որտեղ
13,3-14,7 մլն
մարդ
ստրուկ
է:
Երկրորդ
հորիզոնականում
Չինաստանն
է`
2,8-3,1 մլն
ստրուկ:
Ինչպես հայտնի է դարձել, Վարկանշային աղյուսակը կազմողները ընդլայնել են ստրկության ավանդական սահմանումը` որպես անձի վիճակ, ում նկատմամբ իրականացվում են սեփականության
իրավունքին
բնորոշ
որոշ
կամ
բոլոր
լիազորությունները:
ՙԺամանակակից
ստրուկ՚
հասկացությունը,
հետազոտողների
կարծիքով,
ի
թիվս
այլ
չափանիշների,
ներառում
է
կախվածություն
վարկատուներից,
ինչպես
նաև
ամուսնության
պարտադրում: