Կառավարության հուլիսի 10-ի որոշման համաձայն, Սյունիքի մարզպետք է նշանակվել 38-րդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին: Ավելի վաղ նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Վահե Հակոբյանը ծնվել է 1977թ. մայիսի 18-ին քաղաք Քաջարանում: 1994-1999թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել է տնտեսագետի որակավորում: 1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓե ՍՊԸ-ի խորհրդի նախագահ:2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003-2004թթ. աշխատել է ՙԶանգեզուր Մայնինգ՚ ընկերության գործադիր տնօրեն: 2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել: Անկոևսակցական է: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հակոբյանի նշանակումից հետո 80 օրվա ընթացքում Սյունիքի 38-րդ ընտրատարածքում կնշանակվեն խորհրդարանական ընտրություններ մեծամասնական ընտրակարգով: Սակայն այդ ընտրատարածքի մանդատի հավակնորդներ առայժմ չկան: