Ոստիկանության Գորիսի բաժանմունքում հաստատել են այն տեղեկատությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի զարմիկն ու նրա ընկերներնը ծեծի են ենթարկել և առևանգել երկու երիտասարդների:
«Միջադեպին առնչվող բոլոր մանրամասները
կհրապարակվեն ավելի ուշ», - ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Գորիսի ոստիկանության
աշխատակիցը:
Սյունիքի
նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի զարմիկ Էներն իր ընկերների հետ, ներխուժելով
Գորիսի բնակարաններից մեկը, ծեծի է ենթարկել երկու եղբայրների` Արմենին և Գոռին,
դանակով նրանց պատճառելով բազմաթիվ վնասվածներ և իր ազգականներից մեկի ավտոմեքենայով տարել է անհայտ ուղղությամբ: Ընդ
որում Էներն ու ընկերները դեպքի վայր հասած «Շտապ օգնության» աշխատակիցներին թույլ
չեն տվել օգնել վիրավորներին: Երիտասարդների գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ
հայտնի չէ: Ոստիկանությունը չի հաղորդում նաև միջադեպի պատճառները: