Հայոց
ցեղասպանության վարաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հայտարարությունը գլոբալ սկզբունքների
ապացույցն է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Այսօր մեր մտքերն ու
աղոթքները հայերի հետ են: Վարչապետ Էրդողանի վառ հայտարարությունբ ապացուցում է
գլոբալ սկզբունքները»,-գրել է նա:
Նշենք, որ ապրիլի 23-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիդ Էրդողանը խորհրդարանի նիստում հանդես էր եկել
հայտարարությամբ, որտեղ ցավակցել էր Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին,
միաժամանակ տեղի ունեցած ոճրագործությունը որակելով որպես «20-րդ դարի սկզբի
իրադարձություններ»: Հայտարարությունն արվել էր 12 լեզուներով, այդ թվում`
արևմտահայերենով և արևելահայերենով: