ԳԱԱ
կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը
նշել է Սևանում իշխանի
պաշարների համալրման և ձկնաբուծության զարգացման ծրագրի դրական և բացասական
կողմերը: Ծրագրի համաձայն, նախատեսվում է ստեղծել ինկուբատոր, մանրաձկնային
տնտեսություն, ձկան վերամշակման գործարան, որի արտադրանքը (սառեցված ձուկ,
պահածոներ, ապխտած ձուկ), հիմնականում, կարտահանվի: Բնապահպանների
տեղեկությունների համաձայն, «Էմի ֆրութ»
ընկերությունն ավարտել է փորձնական նախագիծը և իր հաշվարկներն է ներկայացնում
կառավարությանը:
ԱրմԻնֆոյի
թղթակկցի հետ զրույցում Գաբրիելյանը նշել է, որ ծրագրի առավելությունն այն է, որ
իշխանը, ինչպես նա արտահայտվել է, կլինի ստուգված: Նրա ասելով, ծրագրի շրջանակում
ստեղծված պետական գործարանում կանցկացվի մոլեկուլյար-գենետիկական ստուգում, և
ձկնային տնտեսությունները մանրաձուկ ձեռք կբերեն միայն այդ գործարանում: «Բացի
այդ, եթե այդ ձկներն ավելի էժան լինեն, ապա կթուլանա ճնշումը վայրի պոպուլյացիայի
նկատմամբ», - ասել է նա:
Իսկ բացասական
գործոն կլինի, փորձագետի կարծիքով, օրգանական նյութերի լրացուցիչ ներհոսը լիճ:
«Խոսքը վերաբերում է, նույնիսկ, ոչ թե կերերին, այլ ձկների էքսկրեմենտներին: Բացի
այդ, ծրագրում հստակ ամրագրված չեն բնապահպանական միջոցառումներ», - տեղեկացրել է
Գաբրիելյանը:
Փորձագեն ընդսմին
նշել է, որ հանդես է գալիս ծրագրի օգտին` պայմանով, որ հստակորեն կիրականացվեն լճի
մաքրման միջոցառումներ և համապատասխան
վերահսկողություն: «Պետք չէ դիմակայել ամեն բանի և անմիջապես: Ես կարծում եմ, որ
հարկավոր է փոխել լիցենզավորված արդյունագործության գոյություն ունեցող համակարգը,
որը ոչ թե, պարզապես, իրեն չի արդարացրել,
այլև մեծ վնաս է հասցրել: Դրա արդյունքում այսօր Սևանա լճում մենք ձկան
արդյունագործական պաշար չունենք», - ընդգծել է Գաբրիելյանը:
Ավելի վաղ
«ԷկոԼուր» ՈԿԿ ղեկավար Ինգֆա Զարաֆյանը նշել էր, որ, նախագծի համաձայն, արհեստական
կերով աճեցրած իշխանի քանակը մինչև 2023 թիվը նախատեսվում է հասցնել մինչև 50
հազար տոննայի: Բնապահպանների շրջանում տագնապ է հարուցում այն հանգամանքը, որ
Սևանա լիճ կլցվի մինչև 50 հազար տոննա արհեստական կեր, ինչը վիթխարի թիվ է: Ընդ
որում, եթե 2015 թվականին կտեղադրվի 4 ցանցավանդակ, ապա 2019 թվականին դրանց թիվը
նախատեսվում է ավելացնել արդեն մինչև 74:
Ինչպես նշել է Զարաֆյանը, իշխանի բուծման նման ծավալների դեպքում որակյալ
դիտարկման անցկացումն անհնար կլինի: