Տարեսկզբից Հայաստանում պարտադիր կուտակային
կենսաթոշակային համակարգի ներդրումը բերել է «ստվերի» աճին: Այս մասին այսօր
Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների
հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքերով, համակարգի դեմ բողոքում են ոչ միայն
մասնավոր ընկերությունների, այլ նաև, ոչ պակաս ակտիվությամբ` պետական
կազմակերպությունների աշխատակիցները: Նոր համակարգն աշխատողներին ստիպում է
«գործարքի» մեջ մտնել գործատուների հետ և թաքցնել իրական աշխատավարձերը, այն
ամբողջությամբ չձևակերպելով, ասել է Մակարյանը:
Նա նշել է, որ ընդունված օրենքով նախատեսվում են
բավականին խիստ սանկցիաներ, ընդհուպ մինչև ձերբակալություն և գույքի առգրավում`
ինչպես հարկերը չվճարելու դեպքերում:
Հիշեցնենք, որ Կենսաթոշակային կուտակային համակարգի
պարտադիր բաղադրիչը Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի մասնակիցները
կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները:
<Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի
համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ
մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի
150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա
նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Համակարգի ներդրման կապակցությամբ մինչ օրս Հայաստանում
ընթանում են բողոքի զանգվածային ակցիաներ: