Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նա չի հստակեցրել, թե երբ և քանի տոկոսով կբարձրանան տրանսպորտային սակագները, սակայն նշել է, որ այդ հարցի կարգավորման նպատակով ստեղծված հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի մեկ ամսից: Արեյանը նաև խոստացել է, որ հասարակական տրանսպորտի ծառայությունների որակը սակագների բարձրացումից հետո կբարելավվի շատ անգամ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20 Երևանի քաղաքապետարանը հաղորդել էր տրանսպորտի սակագների 50% թանկացման մասին, սակայն բողոքի ակցիաներից հետո այդ որոշում կասեցվել է: