Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը հայ-վրացական հարաբերությունների վրա չի անդրադառնա: Սեպտեմբերի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի գծով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
ՙԴեռ վերջերս Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ իրենք նույնպես Ռուսաստանի հետ համագործակցությունը դիտարկում են հենց նույն Մաքսային միության շրջանակում, բացի այդ, երկար տարիներ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները լարված են, և դա ոչ մի կերպ չի անդրադարձել հայկական կողմի հետ համագործակցության վրա՚, - նշել է փորձագետը, ավելացնելով, որ նույնիսկ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները չեն կարող անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա, քանի որ Վրաստանի արտաքին քաղաքական գիծն անփոփոխ է: