ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության
ղեկավար
Ալեքսանդր
Բորտնիկովն
Աֆղանստանից
Լեռնային
Ղարաբաղի
տարածքով
նարկոտրաֆիկի
փաստը
հաստատող
տեղեկատվության
չի
տիրապետում:
Այդ
մասին
Բորտնիկովը
հայտարարել
է
Երևանում
մամլո
ասուլիսի
ժամանակ:
Նշենք,
որ
Բորտնիկովը
Հայաստանում
մասնակցել
է
ԱՊՀ
երկրների
հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի
նիստին:
ՙԵս տեղեկություններ չունեմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը տարանցիկ երկիր է ծառայում թմրանյութերի տեղափոխման համար:
Տվյալ
փուլում
այդ
առնչությամբ
որևէ
բան
ասել
չեմ
կարող՚,-
ասել
է
նա:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն իր հերթին անհեթեթություն է անվանել
Ադրբեջանի
կողմից
նման
մեղադրանքները:
Ավելին,
ԱԱԾ
ղեկավարի
խոսքով,
Ադրբեջանից
և
վերջինիս
հատուկ
ծառայություններից
բացի,
աշխարհի
որևէ
այլ
երկիր
կամ
կառույց
ԼՂՀ
հասցեին
նման
մեղադրանքներով
հանդես
չի
եկել: