Ակնկալվող բարեփոխումները, թերևս, տեսանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը կսկսի բերման ենթարկել մեր քաղաքի հայտնի պոռնիկներին, այլ ոչ թե հանրային կենսական նշանակության շահեր պաշտպանող քաղաքացիական ակտիվիստներին: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակում:
ՙՀարգելի’ պարոն Գասպարյան, ս.թ. հուլիսի 26-ին` կեսգիշերին,այցելեցի Երևանի քաղաքապետարանի մոտ շուրջօրյա նստացույց անող քաղաքացիներին`իմ համերաշխությունը հայտնելու համար։ Այդ պահին ականատես եղա, թե ինչպես կանացի լողազգեստով,անորոշ սեռի մի խումբ մարդիկ մոտեցան այնտեղ հերթապահող ոստիկաններին ու դիմեցին նրանց հետևյալ խոսքերով. ՙՀովանավորներ ջան, լավ չեք հովանավորում մեզ, թույլ եք տալիս, որ մեր տարածքը զբաղեցնեն՚։
Ակնհայտ է, որ քաղաքապետարանի տարածքը հանրային լողափ չէ, ուստի դժվար չէր եզրահանգել, որ ոստիկանությանը դիմող այդ անձինք զբաղվում են պոռնկությամբ։
Ոստիկանները վերջիններիս նկատմամբ ցուցաբերեցին հանդուրժողական վերաբերմունք՝ սահմանափակվելով միայն նրանց տեսանկարելով։ Ենթադրում եմ, որ ոստիկանները նրանց տեսանկարել են ոչ թե անձնական օգտագործման, այլ վերոնշված փաստը արձանագրելու նպատակով։ Ես չէ, որ պիտի հուշեմ ոստիկանությանը ՀՀ քրեականօրենսգրքի 262 հոդվածի («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելըե) պահանջները։ Ակնհայտ է, որ կեսգիշերին Երևանի քաղաքապետարանի մոտ լողազգեստով ներկայացածները, որոնց ՙտպավորիչ՚ պատկերը կարճ ժամանակ անց տարածվել է սոցցանցերով ու ԶԼՄ-ներով, առնվազն արժանի էին ոստիկանություն բերման ենթարկվելուն։
Լրագրողները հաճախ ինձ հարցնում են` արդյո՞ք տեսանելի են ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները: Այսինքն` արդյունավե՞տ են օգտագործվում միջազգային կառույցների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրված դրամաշնորհները։ Ակնկալվող բարեփոխումները, թերևս, տեսանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը կսկսի բերման ենթարկել մեր քաղաքի հայտնի պոռնիկներին, այլ ոչ թե հանրային կենսական նշանակության շահեր պաշտպանող քաղաքացիական ակտիվիստներին։
Ոստիկանությունը հանրության վստահությունն ու հարգանքը ձեռք կբերի, երբ բոլորը հավատան, որ ոստիկանությունը մեր երկրում չի հովանավորում կամ սատարում հանցավոր գործողություններին, անվերապահորեն ենթարկվում է սահմանադրության այն կարևոր պահանջին, ըստ որի մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են։ Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ ոստիկանությունը իսկապես կկանգնի հանրության կողքին՚,- ասվում է նամակում: