Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստների նկատմամբ հարձակում գործած ավազակախումբն ուղղորդվում է Ոստիկնությոջնից: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ակտիվիստ Սուրեն Սահակյանը: Նա կարծում է, որ նման պնդման առիթ է ծառայում իրավապահ ուժերի անգործությունը, որոնց իրենք դիմել են պատահածի առնչությամբ:
Այսօր մամուլի ասուլիսում Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ոստիկանները ստույգ գիտեն, թե իրենց վրա ով է հարձակվել, և քողարկում են նրանց: ՙՈստիկանության ոչ մի գործողություն մեզ վստահություն չի ներշնչում: Պիկտեի անցած 30 օրը և դրան առնչվող իրադարձություները ցույց են տվել, որ իրավապահ ուժերն իրականում գործարքի մեջ են քաղաքապետարանի հետ՚, - նշել Սահակյանը: