Այս տարի ԵԱՀԿ նախագահությունն ընդունելով Շվեյցարիան
հայտարարել է իր առաջնահերթությունների մասին: «Հասարակական անվտանգության
ստեղծում ի շահ բոլոր» - նման լեյտմոտիվով Շվեյցարիան կնախագահի ԵԱՀԿ-ում:
Ելույթ ունենալով ԵԱՀԿ
Մշտական խորհրդում, Շվեյցարիայի Դաշնության արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը,
մասնավորապես, նշել է. «Նախագահության ընթացքում մենք մտադիր ենք մեր լուման
ներդնել երեք հիմնական ուղղություններում, մասնավորապես, նպաստել անվտանգությանը և
կայունությանը, բարելավել մարդկանց կյանքը, ինչպես նաև ամրապնդել ԵԱՀԿ ներուժը:
Այս խնդիրների իրականացման համար սահմանվել են գործունեության մի քանի առաջնահերթ
ուղղություններ»,-ընդգծել է Բուրկհալթերը:
Նա նաև նշել է,
որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթ ուղղդությունները կլինեն Արևմտյան
Բալկանները և Հարավեյին Կովկասը: Խոսելով Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության
մասին, շվեյցարացի դիվանագետը նշել է, որ անհնար է մի գիշերվա ընթացքում լուծել
հակամարտությունները, և դա գիտեն բոլորը: «Արդյունք չի արձանագրվի, եթե կողմերը դա
չեն ցանկանում: Անհնար է լուծել հակամարտությունները, ոչինչ չանելով: Անհրաժեշտ է
արդիականացնել և նորացնել այսպես կոչված «Վիեննայի
փաստաթուղթը»`սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ»,-նշել է
նա: Նրա խոսքերով, անհրաժեշտ է տարածաշրջանում ապահովել կայունություն,
թափանցիկություն և կանխատեելիություն:
Դիդյե Բուրկհալթերը
հավելել է, որ արտակարգ իրավիճակները կառավարումը, կիբերտարածաշրջանում
վստահության մթնոլորտ ձեռքբերումը, ինչպես նաև կիբերհանցագործությունների,
մարդկանց վաճառքի ու կտտարքների դեմ դեմ պայքարը կլինեն երկրի գլխավոր
առաջնահերթոթյունները Շվեյցարիայի նախագահության ընթացքում: Նրա խոսքերով,
նախագահության ժամանակահվածն ավելի արդյունավետ լինելու նպատակով Շվեյցարիան
մտադիր է սերտ համագործակցել նախորդ և հաջորդ նախագահողների` Ուկրաինայի և
Սերբիայի հետ: