Ռուսաստանի
պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ
Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավասությանը վերադարձնելու Բաքվի
փորձերի դեպքում ռուսաստանցի զնվորականների միջամտության վերաբերյալ 102-րդ
ռուսական ռազմակայանի հրամանատարի խոսքերն աղավաղված են: Ըստ «Թուրանի»` Շոյգուն հայտարարել է, թե «դա. Ամենայն
հավանականությամբ, եղել է լրագրողի սխալ»:
Հիշեցնենք, որ վերջերս
«Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված իր հարցազրույցում Գյումրիում տեղակայված
102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել
էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի
իրավասությանը վերադարձնելու Բաքվի փորձերի դեպքում 102-րդ ռազմակայանը կմիջամտի հակամարտությանը: