Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման միջազգային կոնֆերանսին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայում և նվիրված էր արդյունավետ սակագնային կարգավորմանն ու երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքներում ներդրումների խթանմանը: Կոնֆերանսի շրջանակներում ՀԿԵ ղեկավարը հանդես է եկել ՙերկաթուղային տրանսպորտի կոնցեսսիայի փորձն ու պրակտիկան Հայասատանի երկաթուղու օրնակով՚ պրեզենտացիայով՝ ներկայացնելով ընկերության գործունեության տարբեր կողմերը:
Կոնֆերանսը կազմակերպել էին ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը, ՌԴ տրանսպորտի նախարարությունը, ՙՌԵե ԲԲԸ՚-ն ՙԳիլդիա էկսպեդիտորով՚ ոչ առևտրային համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ և ղեկավարներ ՌԴ կառավարությունից, կառավարչական մարմինների ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից, Երկաթուղիների միջազգային կազմակերպությունից, Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունից, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, եվրահանձնաժաղավից, Եվրասիական տնտեսական կոմիտեից, Եվրոպական երկաթուղային գործակալությունից, գործարար, գիտական ոլորտների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի հարթակում քննարկվել են արդյունավետ սակագնային քաղաքականության առանցքային սկզբունքներն ու երկաթուղային ենթակառուցվածներում ներդրումների խթանման միջոցները, դրանց իրագործումը, ինչպես նաև ճկուն սակագնային քաղաքականության, տրանսպորտային իրավունքի և օրենսդրության հարցեր, սակագնային կարգավորման փորձն ինտեգրացիոն գործընթացների պայմաններում: