ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանության առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը:
«Ադրբեջանն ու իր զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կասկած չի կարող լինել, որ այդ վայրագությունը կազմակերպվում
է Ադրբեջանի անվտանգության մարմինների ամենաբարձր մակարդակով», - նշել է Շիֆը:
ԱՄՆ կոնգրեսականը նաեւ հիշեցրել է հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ներելու մասին, ում գործողությունները փառաբանել է Ադրբեջանի կառավարությունը: Շիֆն ընդգծել է, որ բանտ նստեցնելու փոխարեն Սաֆարովին ողջունել են փողոցներում, նա նոր տուն է ստացել և պաշտոնի բարձրացում: «Բաքվի նոր մարդասպանն արդարադատության առջև չի
կանգնի, քանի դեռ միջազգային հանրությունը համառորեն չի պահանջում վերջ դնել այդ դաժանություններին», - եզրափակել է
կոնգրեսականը:
26-ամյա պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը
զոհվել է դեկտեմբերի 14-ին Մովսես գյուղի շրջանում գտնվող հենակետում: