Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գնդակոծել ԼՂՀ ՊԲ խոցված
ուղղաթիռի ընկնելու վայրը:
Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի
քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ինտենսիվ գնդակոծության պատճառով դեռ չի
հաջողվել մոտենալ ողղաթիռի բեկորներին: Նրա ասելով, հայկական կողմն աշխատում է
միջազգային կազմակերպությունների հետ` ուղղաթիռին մոտենալու նպատակով:
Ուսումնավարժական թռիչք իրականացնող «Մի-24» ուղղաթիռն ադրբեջանական ԶՈւ կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին: Ուղղաթիռում եղել է Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ երեք սպա` Սերգեյ Սահակյանը, Սարգիս Նազարյանը և Ազատ Սահակյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածնների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: