Դեռ չեն հանդարտվել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման
շուրջ
կրքերը,
երբ
լարվածության
և
երբեմն
չմտածված
հակառուսական
հիստերիայի
նոր
ալիք
բարձրացրեց հրապարակախոս, Արցախյան շարժման
գաղափարակիր
Զորի
Բալայանի`Վլադիմիր
Պուտինին
ուղղված
նամակը:
Նամակում
հրապարակախոսը,
որքանով
թույլ
կտար
17 էջը, ՌԴ նախագահի ուշադրությանն է ներկայացնում
Լեռնային
Ղարաբաղի
պատմությունը`սկսած
1813 թ.
Գյուլիստանի
պայմանագրից:
Բալայանը
մանրամասն
Ղարաբաղի
նկատմամբ
Ադրբեջանի
և
Թուրքիայի
նկրտումների
անհիմն
լինելը
հաստատող
փաստարկներ
է
բերում:
Ըստ
որում,
նա
Պուտինին
հրավիրել
է
այցելել
Արցախ`
համոզվելու
իր
խոսքերի
ճշմարտացիության
ու
1921 թվականին
խորհրդային
իշխանությունների
կայացրած
որոշումների
անիրավաչափության
մեջ:
Նամակի հրապարակումից հետո ԶԼՄ-ները հեղեղվել են Բալայանին հասցեագրված դավաճանության, ռուսամոլության և Ղարաբաղը
Ռուսաստանին
հանձնելու
մտադրության
համար
մեղադրանքներով:
Բալայանին
սկսեցին
քննադատել
նաև
քաղաքական
որոշ
ուժերի,
մասնավորապես`ՙԺառանգության՚,
ՙԲարգավաճ
Հայաստանի՚
ներկայացուցիչները:
ՙԺառանգության՚
վարչության
փոխնախագահ
Արմեն
Մարտիրոսյանը
գտնում
է,
որ
Բալայանի
նամակը
ծրագրվել
է
իշխանությունների
գիտությամբ
և
թույլտվությամբ:
Հակառակ
դեպքում,
Մարտիրոսյանի
կարծիքով,
կառավարող
կուսակցության
ներկայացուցիչներն
անպայման
կդատապարտեին
նման
հանդգնությունը
և
ՙկոլլաբորացիոնիստ՚
Բալայանի
կամայականությունը:
Գրողն իր հերթին պահանջել է Պուտինին հղված իմ նամակում ցույց տալ մի տող, բառ, տառ, որը վկայի Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու իր մտադրության մասին: Օրինաչափ հարց է ծագում`ու՞մ էր պետք է այդ իրարանցումը:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն, օրինակ, անիմաստ է համարում հրապարակախոսի հասցեին քննադատությունները:
Նրա
կարծիքով,
նա
պարզապես ցանկացել է հիշեցնել իր մասին ռուս գործընկերներին, ովքեր պատրաստվում
են
Մոսկվայում
նշել
Գյուլիստանի
խաղաղության
պայմանագրի
կնքման
200-ամյակն`առանց
իրեն:
Բացի
այդ,
քաղաքագետը
վստահ
է,
որ
նամակի
ժանրն
ամենևին
Արցախյան
խնդրի
լուծման
ամենաարդյունավետ
միջոցն
ու
մեխանիզմը
չէ:
Հրապարակախոսին արդարացնելու երկչոտ փորձեր
արեցին
Հայաստանի
հանրապետական
կուսակցության
որոշ
ներկայացուցիչներ:
ԱԺ
փոխնախագահ
Էդուարդ
Շարմազանովը
ԶԼՄ-ներից
մեկին
տված
հարցազրույցում
հայտարարել
է,
որ
Զորի
Բալայանն
ամիսների
մանրակրկիտ
աշխատանքով
լայնորեն
ու
յուրովի
է
ներկայացնում
մեր
ժողովրդի
արդար
պայքարի
ամուր
պատմական
հիմքը:
Շարմազանովի
խոսքով,
գրողն
իր
նամակում
ապացուցում
է,
որ
Հայաստանի
անքակտելի
մաս
Արցախը
շատ
ավելի
մեծ
է,
քան
առանց
հիմքի
կամայականորեն
նկարված
ԼՂԻՄ-ը:
Այնուամենայնիվ, Բալայանի նամակին բացատրություններ տալու իշխանության
ներկայացուցիչների
փորձերը
որոշակի
մտորումների
տեղիք
են
տալիս
հայ-ռուսական
հարաբերություններում
առկա
իրավիճակի
առնչությամբ:
Իսկ
իրավիճակն
այնպիսին
է,
որ
Մոսկվայի
նկատմամբ
ցանկացած
ռևերանս
այսօր
խիստ
ցավագին
է
ընկալվում շատ լրատվամիջոցների, քաղաքական ուժերի
կողմից:
Ռուսաստանի
բացասական
իմիջի
ձևավորման
գործում
ոչ
պակաս
դեր
է
խաղացել
ՄՄ-ին անդամակցելու
վերաբերյալ
որոշումը:
Որքան
էլ
տարօրինակ
է
հնչում,
տպավորություն
է
ստեղծվում,
որ
Հայաստանի
հյուսիսային
հարևանի
և
ռազմավարական
դաշնակցի
կերպարի
սևացումը
տեղի
է
ունենում
Հայաստանի
իշխանությունների`իրավիճակային
բնույթ
կրող,
հաճախ
առողջ
դատողությունից
և
քաղաքական
պրագմատիզմից
զուրկ
գործողությունների
պատճառով:
Ձգտելով
ապացուցել
Մոսկվայի
հանդեպ
իրենց
սերն
ու
անվերապահ
նվիրվածությունը`Հայաստանի
իշխանությունները
պատրաստ
են
ամեն
բանի,
միայն
թե
ապահովեն
իրենց
բարեկեցությունը
և
վերարտադրությունը:
Շատերն
են
հիշում
վարչապետ
Տիգրան
Սարգսյանի
երկու
տարվա
վաղեմության
խոսքերն
այն
մասին,
որ
եթե
բողոքական
զանգվածը
չի
արտագաղթում
Հայաստանից
/հիմնականում`Ռուսաստան/,
այդ
զանգվածն
այստեղ
հեղափոխություն
կանի:
Ավելի
ուշ
վարչապետն
այս
արտահայտությունը
մեկնաբանել
է
որպես
ՙանգլիական
հումոր՚:
Ինչևիցե,
եթե
դրան
ավելացնենք
Ռուսաստանից
հայերի
ուղարկած
բազմամիլիոն
տրանսֆերտները,
ինչպես
նաև
արտարժույթի
փոխարժեքի
տատանումները,
որոնց
հետևանքով
հարստանում
են
օլիգարխները
և
նրանց
հովանավորները`ի դեմս կառավարական
չինովնիկների,
ստացվում
է
հետևյալ
պատկերը`Ռուսաստանն,
իրոք,
ռազմավարական
գործընկեր
է
, սակայն`գործընկեր
գործող իշխանության համար`ապահովելով վերջինիս հաստատունությունը: Որպես հետևանք`մոլի ՙհայրենասերների՚
բոլոր
նետերն
ուղղվում
են
Մոսկվայի
կողմը,
իսկ
նրանց
ցասկոտ
հոդվածները
և
հրապարակումները`
մերկացնում
ռուսական
արջի
ՙկայսերական
հավակնությունները՚:
Կամա, թե ակամա, նման իրավիճակը ձեռնտու է նույն իշխանություններին: Չէ որ, ունենալով
հակառուսական
տրամադրված
ՙհայրենասերների՚
մոլեգին
ամբոխ`ավելի
հեշտ
է
բանակցել
Մոսկվայի
հետ
և
ամրապնդել
սեփական
դիրքերը:
Իշխանություններն
առաջնորդվում
են
հետևյալ
տրամաբանությամբ`ՙմենք
ուզում
ենք
բարեկամություն
անել
Ռուսաստանի
հետ,
իսկ
մեր
հասարակությունը
դեմ
է
դրան,
և
միայն
մեր
հավատարմությունն
է
օգնում
պահպանել
այդ
հարաբերությունները՚:
Հայաստանի
գլխավոր
մարքսիստ
Դավիթ
Հակոբյանը
մի
առիթով
անկեղծացել
էր`ասելով,
թե
ինչպես
նախագահ
Սերժ
Սարգսյանը
գանգատվել
է
իրեն,
թե
որքան
դժվար
է
երկխոսել
Վլադիմիր
Պուտինի
հետ:
Ըստ
երևույթին,
որպեսզի
ավելի
հեշտ
լինի
երկխոսութուն
վարել,
հերթական
ՙականն՚
է
նետվում
հասարակության
համար`Մոսկվայի
նորանշանակ
քաղաքապետին
ՀՀ
նախագահի`միջազգային
արարողակարգի
շրջանակներից
դուրս
եկող
շնորհավորանքի
կամ
հայտնի
հրապարակախոսի
անունից
ՙռուսաց
թագավորին
ուղղված
նամակի՚
տեսքով:
Ոմանք գտնում են, որ իշխանություններն, իրոք, կարտ-բլանշ են տվել Բալայանին`Մոսկվայի հետ նամակի ժանրում ՙսեպարատ բանակցություններ՚ սկսելու նպատակով:
Թեև
որևէ
նոր
բան
Բալայանի
կողմից
չի
ասվել.
90-ական
թթ.
սկզբի
նույն
հայկական
թերթերը
լի
էին
Արցախյան
խնդրի
ակունքների,
առաջին
հերթին
Ռուսաստանի
համար
պանթյուրքիզմի
գաղափարների
տարածման
վտանգի
թեմայով
բազմաթիվ
գիտականորեն
հիմնավորված
հրապարակումներով:
Բացառված չէ, որ Բալայանի նամակը երկու խնդիր է լուծում. մի կողմից`վկայում է Ռուսաստանին Հայաստանի հավատարմության ու նվիրվածության
մասին,
մյուս
կողմից`լարվածության
որոշակի
չափաբաժին
մտցնում հայ-ռուսական հարաբերություններում`որպես
ՙփորձաքայլ՚,
որն,
այնուամենայնիվ,
հասավ
իր
նպատակին,
քանի
որ
միայն
Հայաստանի
ամենածույլ
քաղաքական
ուժի
մտքով
չէր
անցնի
այդ
քայլն
օգտագործել
քաղաքական
մրցակիցների
դեմ: