ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին`Լևոն Հայրապետյանին:
Միջոցառումներն իրականացվել են ՌԴ Քննչական կոմիտեի ՙկինգիսեպյան՚ հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որին վերագրվում են տասնյակ պատվիրված սպանություններ:
Ինչպես ՙՌոսբալթին՚ հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը, Լևոն Հայրապետյանն ԱԴԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է հուլիսի 15-ին ՙԴոմոդեդովո՚ օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից: Գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին: Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:
Լևոն Հայրապետյանի` հանցավոր խմբի հետ կապ ունենալու հնարավորության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր` ցմահ բանտարկված Իգոր Իզմեստևը: