ԼՂՀ ԶՈւ ՄԻ-24 ուղղաթիռի ոչնչացումը Բաքվի քաղաքական որոշումն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:
Նրա խոսքով, այդ միջադեպի համար մեղքը ոչ միայն զինվորականների ուսերին է, քանի որ ՙԻգլա՚ զենիթահրթիռային համալիրը չի կարող համպատրաստից օգտագործվել, դա հստակ համակարգված գործողություն է եղել:
ՙՆման գործողություններով Ադրբեջանը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանին`ակնկալելով, որ Երևանն ինչ-որ զիջումների կգնա բանակցային գործընթացում՚,- նշել է Կոմանդոսը:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: