ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը շնորհավորել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արթուր Գևորգյանին` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ԱրմԻնֆո-ին հաղորդել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից:
ՙՀամոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար: Համոզված եմ նաև, որ հայ բռնցքամարտիկներն այսուհետ ավելի լավ կներկայանան աշխարհին, և մեկը մյուսի հետևից կգրանցվեն հայկական սպորտի նորանոր ձեռքբերումներ: Հավատում եմ Ձեր կամքի ուժին, վստահում եմ անձնային որակներին ու հաջողություն մաղթում մարզական ոլորտում Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես սատար կլինի ֆեդերացայի նոր ձեռնարկներին՚,- ասվում է նախարարի շնորհավորական ուղերձում: