Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու` սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԱԱԾ մամուլի կենտրոնից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Սադախլո գյուղի բնակիչ Ալահվերդի Փելենգովն է: