Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը հանձնարարել է ուժեղացնել
ավտանգությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծին մոտ գտնվող
տարածքներում, հաղորդոմ է haqqin.az
կայքը:
Մասնավորապես, Ալիևի
հրամանագրով այդ երկրի պաշտպանության նախարարությունը պետք է ամրացնի
պաշտպանությունը «մերձռազմաճակատային գոտում», տեղական բնակչությունից կազմված
կամավորների պարեկային ջոկատներ ստեղծելու միջոցով: Ըստ հրամանագրի, անհրաժեշտ է
միջոցներ ձեռնարկել զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հատուկ
պաշտպանական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև զորամասերի
ստրատեգիական, օպերատիվ և զորահավաքային տեղակայման մասին տեղեկությունների
տարածումը կանխելու, զինված ուժերի ստորաբաժանումների կազմակերպական կառուցվածքի և
անձնակազմի թվաքանակի մասին տեղեկությունները հրապարակելու ուղղությամբ:
Միջոցառումներ կվերաբերվեն նաև պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների
տարածման համար պատասխանատվության ուժեղացմանը:
Նախագահի աշխատակազմին հանձնարարվել է
սահմանամերձ գոտում բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել՝ զորքերի
տեղակայման, ռազմաքաղաքական ու օպերատիվ իրավիճակի և ազգային անվտանգությանը
վերաբերող այլ բնույթի տեղեկատվությունների տարածման անթույլատրելիության մասին:
Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է նաև ճակատամերձ գոտում իրավիճակի
մասին ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությունների
դիտարկում անցկացնել և ապահովել՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքը խախտող անձանց
պատասխանատվության ենթարկելը»: