ՙԱրմենՏել՚ ընկերության (ապրանքանիշը Beeline) նորանշանակ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ այսօր ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցի ՙԱշոտ Երկաթ՚ սրահում: Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը ներկայացրեց ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր բիզնես տեսլականը, ինչպես նաև խոսեց ընկերության գործունեության և հետագա ծրագրերի մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
մամլո ասուլիսի ընթացքում Ա.Պյատախինն ընդգծեց ՙԱրմենՏել՚ ընկերության ռազմավարական կարևորությունը և դերը ՙՎիմպելԿոմ՚ ընկերության բիզնես ծրագրերի իրականացման գործընթացում:
ՙԻնձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր ՙԱրմենՏել՚ ընկերության պրոֆեսիոնալ թիմը: Մեր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում մենք առաջնորդվելու են հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ, արդի նորարարական լուծումների և ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրմամբ, ինչպես նաև առավելագույն ուշադրության ենք դարձնելու բաժանորդների սպասարկման որակին: Համոզված եմ, որ ՙՎիմպելկոն՚ ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը և եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառաումը մեզ հնարավորություն կտա գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում՚,- նշեց ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրենը Անդրեյ Պյատախինը:
Ի դեպ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Beeline ընկերության փոխնախագահի պաշտոնը:
Նշենք, որ 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ԱրմենՏելի շարժական կապի ակտիվ բաժանորդների թիվը կազմել է 756.4 հազար, գրանցելով տարկան 0.5% աճ, իսկ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 27.9 հազար, գրանցելով տարեկան 13.9% աճ: Մյուս ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 119.6 հազար, գրանցելով տարեկան 5.3% աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի խոշորագույն ձեռնարկությունների ֆինանսական վերլուիծություն՚ վերլուիծական տեղեկագրի, ԱրմենՏելի ակտիվները 2012 թվականի արդյունքներով կազմել են 125.5 մլրդ.դրամ, ապրանքա-նյութական պահուստները` 2.5 մլրդ.դրամ: Ընկերությա հասույթը 2012 թվականին կազմլ է մոտ 63.3 մլրդ.դրամ, մեկ տարում կրճատվելով 10%, իսկ զուտ շահույթը կազմել է 5.7 մլրդ.դրամ, տարկան կտրվածքով կրճատվելով 1%: