Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց:
Ինչպես նշվում է ակտիվիստների`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, բժիշկներն աղտորոշել են արևահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ըթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովհանոց տեղադրել: Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն
Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվնադանոցից:Այսօր առավատյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությմաբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից և կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ: