Սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 25-ը Հայաստանում կանցկացվի դասական երաժշտության Երևայան VII միջազգային փառատոնը:
Փառատոնին կմասնակցեն ջութակահարներ Դայշին Կաշիմոտոն, Կոլյա Բլախերը, Բորիս Բրովցինը և Անուշ Նիկողոսյանը, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը և Մարիո Բրունելոն, դաշնակահարներ Կիրիլ Գերշթեյնը, Մարիաննա Շիրինյանը, Կոնստանտին Լիվշիցը, Մատան Պորատը, Ալեքսանդր Մելնիկովը և Անահիտ Չաուշյանը, ինչպես նաև Յանա Դարյանը և Դիմուտ Պոպպենը /ալտ/: Փառատոնը կբացի ջութակահար Իզաբել Ֆաուստը /Գերմնաիա/:
Այս տարի դասական երաժշտության Երևայան միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Գլխավոր հովանավորն է` ՙՎիվաՍել-ՄՏՍ՚ ընկերությունը: