Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Ռոստելեկոմն անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը

Ռոստելեկոմն անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը

 Հունիսի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը՝ այստեղ կառուցվել է ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով են ապահովվելու հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:

Անակնկալները Ռոստելեկոմի կողմից այսքանով չավարտվեցին և ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները: Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով:

Ռոստելեկոմի ծառայությունները Նուբարաշենի բնակիչներին հասանելի էին դեռ 2013թ. մարտ ամսից, և ծառայությունների բարձր որակի մասին են վկայում արդեն իսկ ծառայությունից օգտվող շուրջ 300 բաժանորդները: Ռոստելեկոմը մշտապես աջակցում է երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը:

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է նոր նախագծեր ու ծրագրեր իրականցնել ոչ միայն այս հաստատության այլ նաև մի շարք հաստատություններում, որոնք կնպաստեն երիտասարության շրջանում ինտերնետ ռեսուրսներից արդյունավետ և անվտանգ օգտվելուն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն