Ծածկած շուկան, որի շուրջ չեն հանդարտվում սկանդալները, պատրաստվում է առաջիկայում իր դեռերը բացել հաճախորդների առջև: Ըստ լրատվամիջոցների, սեպտեմբերի 15-ին այն արդեն կարող է ընդունել այցելուներին: Ճիշտ է, թե որքանո՞վ է ներկայիս Ծածկած շուկան նման կլինի երևանցիների համար սովորական դարձած նախկին Ծածկած շուկային, մեծ հարց է, հատկապես, եթե հաշվի առնենք նրա ինտերյերը, որի լուսանկարները տպագրել էր ՙՀայկական ժամանակ՚ թերթը: Դատելով այս ամենաից պարզ է դառնում, որ Երևանում կսկսի գործել ամենասովորական մի նոր սուպերմարկետ, ընդ որում ներսից այն բաժանված կլինի 2 հարկերի, ինչը հակասում է հայտարարությանն այն մասին, որ շենքին պետք է վերադարձվի սկզբնական արտաքին տեսքը:
Ծածկած շուկայի պաշտպանության նպատակով վերջերս ստեղծվեց ՙԱզատենք հուշարձանն օլիգարխից՚ շարժումը, որի կազմում էին ճարտրապետ Սաշուր Քալաշյանը, ակտիվիստ Եղյա Ներսիսյանը, համակարգային վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը և երգիչ Արթուր Իսպիրյանը: Հիշեցնենք, որ Ծածկած շուկայի սեփականատերն է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Գարեգին Չուքասզյանը, նորաստեղծ շարժումն ստեղծված է օրինական բոլոր միջոցներով Ծածկած շուկան պահպանելու նպատակով: Նա հիշեցրել է, որ Ծածկած շուկան ընդգրկված է Երևանի պատմական հուշարձանների շարքում, և շուկայի արտաքին տեսքի փոփոխությունն անօրինական է: Չնայած այն բանին, որ մինչև շուկա-սուպերմարկետի բացմանը մնացել է մոտ 2 շաբաթ, վերլուծաբանը գտնում է, որ արդեն ուշ է շուկան բերել իր նախկին տեսքին:
Սաշուր Քալաշյանի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է Երևանի քաղաքապետարանի վրա, քանի որ հասարակայնությունը մի քանի անգամ փորձեց նրա ուշադրությունը հրավիրել կառուցվող երկաթբետոնե կոնստրուկցիաների վրա, որով վերջնականապես խողաթյուրվեց շենքի արտաքին տեսքը: Նա նշել է, որ, համաձայն գործող օրենսդրության, եթե սեփականատերը բազմաթիվ անգամներ խուսափում է կատարել իր վրա դրված պարտավորությունները, այսինքն, հուշարձանի նախկին տեսքի վերականգնումը, ապա պետությունն իրավունք ունի ետ վերցնել հուշարձանը սեփականատիրոջից:
Նշենք, որ Ծածկած շուկան կառուցվել է 1952 թվականին, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով: