Հայաստանի հասարակության 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանն անդամակցելու
երկրի իշխանությունների որոշմանը: Այդ մասին նոյեմբերի 22-ին մամուլի ասուլիսում
հայտարարել է ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը` վկայակոչելով իր անցկացրած հարցման
արդյունքները:
Քաղաքական գործչի ասելով,
հարցման ենթարկվածների 23 տոկոսը կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն, 28
տոկոսը կողմ է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրին, իսկ մնացածը հանդես է գալիս
Հայաստանի ինքնուրույնության օգտին: <<Եվ քանի որ ասոցացման համաձայնագրի
ստորագրումը հարցականի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը, ստացվում է, որ
70 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը և դեմ է ՄՄ-ին>>, - ընդգծել է Հայրիկյանը:
Նա ընդսմին կարծում է, որ Եվրոպան շատ շուտ է հանձնվել, քանի որ ՄՄ-ին
անդամակցության վերաբերյալ փաստաթուղթ դեռ չկա, և իրավիճակը կարող է փոխվել
ցանկացած պահի:
<<Ժառանգություն>>
կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին կարծում է, որ երկրի
հասարակայնությունը, քաղաքական գործիչներն ու մտավորականության ներկայացուցիչները
համերշխ էին եվրաինտեգրման հարցում և, ի տարբերություն Մաքսային միությանն
անդամակցելու որոշմանը, նախապատրաստում էին օրենսդրական փոփոխություններ:
<<Սակայն այժմ բոլորը, բացի կառավարող ՀՀԿ-ի, դեմ են այդ որոշմանը, սակայն,
ինչպես երևում է, իշխանության ներկայացուցիչներին դա չի հուզում>>, -
եզրափակել է նա: