Վրաստանի դեսպան. Հայերն ու վրացիներն ունեն ընդհանուր անցյալ, և նրանց ապագայում կկապեն բարեկամական ամուր հարաբերությունները, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Վրաստանի Արտակարգ ր Լիազոր դսպան Թենգիզ Շարմանիշվիլին:
Իր հերթին, Նաղդալյանը տեղեկացրել է վրացական խորհրդարանի առաջին փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի հետ կայանալիք իր առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև ընդգծել ինտենսիվ համագործակցության անհրաժեշտությունը հայ և վրաց կին-խորհրդարանականների միջև: