Հայաստանի նոր գլխավոր դատախազ կդառնա ներկայիս զինդատախազ ևորգ Կոստանյանը, հաղորդում է ՙՀրապարակ՚ թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Թերթի համաձայն, երկար մտորումներց հետո Սերժ Սարգսյանը կանգ է առել հենց նրա թեկնածության վրա: Աղբյուրը նշում է, որ Կոստանյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի արդեն առաջիկա քառօրյայի ընթացքում: Ինքը` Կոստանյանը, սակայն, այդ տեղեկատվությունը չի մեկնաբանում:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել Աղվան Հովսեփյանի կենսաթոշակի անցնելուց հետո: