Ադրբեջանը Ռուսաստանից
MTU-90M կամրջատեղադրիչներ կգնի: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով
«Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը:
Տանկերի
համար նախատեսված այդ կամրջատեադրիչները, որոնց արտադրությունն իրականացվում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով, ստեղծվում են Տ-90 տանկերի շասսիի
հիման վրա: Տեխնիկայի փոխադրումն Ադրբեջան սպասվում է առաջիկա օգոստոսին: Ավելի
վաղ Բաքուն Ռուսաստանից Տ-90 տանկերի մեծ խմբաքանակ էր գնել: