Իրականում Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանն անհնար է: Այս մասիյն այսօր Երևանում կայացած` ՙՀայաստանի նոր ընտրություն. Տնտեսական և քաղաքական սցենարների ապագան՚ խորագրով Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փորձագետը գտնում է, որ ներկա պահին ընդհանուր սահմանների բացակայությունն ամենագլխավոր պրոբլեմը չէ: ՙՄաքսային միությունը ձևվում էր Ռուսաստանի և Ղազախստանի համար, իսկ այն ինչ նրանց պետք է, հակասում է նրան, այն ինչն անհրաժեշտ է Հայաստանին: Ղազախստանն ու Ռուսաստանն արտադրում և արտահանում են էներգակիրներ, և Մաքսային միությունը նրանց անհրաժեշտ է հենց դրա համար: Իսկ Հայաստանը ներկրում է էներգակիրներ: Ավելին, ՄՄ երկրների և Հայաստանի միջև ոչ միայն չկան ընդհանուր սահմաններ, այլ նրանց միջև կա ոչ ազատ տարածք, Վրաստանը, որը յուրօրինակ պետություն է Ռուսաստանի համար: Բացի այդ, Մաքսային միությունը դա հազարավոր էջանոց տեքստ է, որոնք մշակվել են տարիներով: Եվ այսօր վերցնել ու միանգամից այդ ամենն ստորագրել` Հայաստանը, հասկանալի պատճառներով, չի կարող՚,-ասել է Իսկանդարանը:
Նրա խոսքերով, Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշումը քաղաքական և այլընտրանքը չունեցող որոշում էր, և ով էլ լիներ նախագահ Սերժ Սարգսյանի փոխարեն, ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, կամ որևէ մեկ ուրիշը, միևնույնն է, ստիպված կլիներ ընդունել նույն որոշումը:
ՙԻ տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, Հայաստանն ունի նաև անվտանգության պրոբլեմներ: Մոլդովային կամ Ուկրաինային կարելի է ճնշել տնտեսական, կոմունիկացիաների, մարդկանց տեղաշարաժերի և այլ առումներով: Այդ ամենը սկզբունքայնորեն փոխհատուցվող է: Դրանք փողեր են, և ԵՄ կարող է դա փոխհատուցել: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա Ռուսաստանը չունի գործիքներ, այն ինչ հնարավոր էր անել, արդեն արվել է, և Վրաստանը կորցնելու բան չունի: Իսկ երբ դրվում է անվտանգության հարցը, ապա այստեղ Հայաստանի համար կա մի կարմիր գիծ, որից այն կողմ նա չի կարող անցնել: Այլ խոսքերով, վերը նշված երկրները չունեն իրենց ադրբեջանցիները՚,-ընդգծել է Իսկանդարյանը:
Քաղաքագետը նաև հավելել է, որ Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն անհնար է, չնայած, որ Հայաստանի իշխանությունները փորձում են գնալ Վիլնյուս և ինչ-որ բան ստորագրել: Ստորագրել միայն քաղաքական մասը` Ասոցացման համաձայնագիրը, շատ դժվար է, կառաջանան բազմաթիվ տեխնիկական պրոբլեմներ, քանի որ դա միասնական փաստաթուղթ է: ՙԻնչևիցե, Եվրոպան, հնարավոր է, որ գտնի Հայաստանի հետ բանակցությունները վերսկսելու միջոց: Այդ մասին է վկայում, մասնավորապես, եվրահանձնակատար Ստեփան Շյուլերի այցը Երևան՚,-եզրափակել է նա:
Նշենք, որ այսօր կայացած միջոցառումը կազմակերպվել էր Կոնրադ Ադենաուերի Հիմնադրամի կողմից: Կազմակերպությունը Եվրոպայում գործում է 2008 թվականից և զբաղվում է քաղաքական կրթությամբ, ինչպես նաև հանդես է գալիս հանուն ժողովրդավարության և եվրաինտեգրման: