ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում:
Բանկի հաճախորդները մինչև 16.09.2014թ. կարող են ձևակերպել ապառիկ բանկի գործընկեր
կազմակերպությունների` որոշակի առևտրի կետերում իջեցված տոկոսադրույքով և առանց
կանխավճարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից:
Աղբյուրի համաձայն,
ապառիկը տրամադրվում է 3-48 ամիս ժամկետով բանկի գործընկեր կազմակերպությունների`
ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի շրջաններում գտնվող առևտրի և սպասարկման կետերում:
Գործընկեր կազմակերպությունների, ակցիայի մեջ ներառված առևտրի կետերի ցուցակին,
ինչպես նաև ապառիկ վարկավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է
ծանոթանալ բանկի կայքում` www.vtb.am:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի
690 ապառիկ վարկավորման կետ ամբողջ Հայաստանի տարածքում և դասվում է այս շուկայի
առաջատարների շարքին: Ապառիկ վարկավորման ընթացքը բավականին պարզ է. այն կարելի է
ձևակերպել հենց խանութում 25 րոպեների ընթացքում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն
փաթեթ` անձնագիր ու սոցիալական քարտ:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը
հանդիսանում է սպառողական վարկերի առաջատարը հանրապտությունում, որոնց ծավալը
2014-ի ապրիլի 1-ին կազմել է 79.4 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային պորտֆելի
ավելի քան 33% - ը, առաջին եռամսյակի աճը` 12.4%: Բանկն առաջատարն է նաև ընդհանուր
վարկավորման ծավալներով` 243.1 մլրդ դրամ, տարեկան աճը`29.7%, որի կառուցվածքում
ֆիզիկական վարկավորման ծավալը կազմել է մոտ 40% կամ 96.1 մլրդ դրամ (2 տեղ),
տարեկան աճը`31.4%, եռամսյակի աճը` 10%:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային ՎՏԲ խմբի մասնակից է դարձել 2004 թվականի
ապրիլին: Ներկայում Ռուսաստանի երկրորդ խոշորագույն`«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ տիրապետում է
ՎՏԲ-Հայաստանի Բանկի բաժնետոմերի 100% փաթեթին: Իր հիմնական ցուցանիշներով Բանկն
ավանդաբար հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը:
Ներկայումս Բանկն ունի 67 մասնաճյուղ, որոնց մասը գտնվում է Հայստանի մարզերում,
ընդ որում, ներկայացված լինելով բոլոր մարզերում: