Ռեժիսոր Արա Արուշի ՙՈրսորդ՚ ֆիլմը կներկայացվի օգոստոսի 23-25-ը Կալինինգրադում կայանալիք ՙКороче՚ կարճամետրաժ կինոյի փառատոնում:
Ֆիլմում ներկայացված է պատերազմի հերոսի պատմությունը, ով խաղաղ ժամանակներում բախվում է իշխանությունների անտարբերության և գոյատևելու միջոցների բացակայության խնդրի հետ: Այն բանից հետո, երբ գայլը խեղդում է իր միակ կովին, նա որոշում է ձեռքը վերցնել որսորդական զենքը և հաշվեհարդար տեսնել գիշատիչից: Ֆիլմում նկարահանվել են Արմեն Գրիգորյանը (Grayg), Աննա Արուշը և Էդուարդ Շահնազարյանը: Ընթացիկ տարվա մայիսին ՙՈրսորդ՚ ֆիլմը ներառվել էր Կաննի միջազգային կինոփառատոնի ՙCourt Metrage՚ արտամրցութային ծրագրում: