ՀՅԴ լուռ ու մունջ իր գործն է անում, և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի, թե ով է ընդդիմություն, և ով` ոչ: Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հոկտեմբերի 24-ին, դեմ արտահայտվելով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, Փաշինյանը ՀՅԴ-ին քննադատել է իշխանական կոալիցիայի օրինագիծը պաշտպանելու համար, հայտարարելով, թե դաշնակցականները կողմ են քվեարկում գլխավոր դատախազի թեկնածությանը, ով կոծկել է Ավետիք Բուդաղյանի սպանությունը, և համաձայնում են զբաղեցնել Գերմանիայում դեսպանի պաշտոնը:
ՙԻմ կարծիքով, Փաշինյանը որոշել է մեզ քննադատել Արծվիկ Մինասյանի հայտարարությունների պատճառով, ով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման դեմ նրա ելույթը որակել է պոպուլիզմ: Ըստ երևույթին, Նիկոլ Փալինյանը չի կարող իրեն թույլ տալ պոպուլիստ երևալ, ինչի առնչությամբ էլ ցանկացել է ապացուցել, որ իրական ընդդիմադիր է: Փաշինյանը, պարզապես, պետք է նայի իր խմբակցությանը՚, - հայտարարել է դաշնակցականը:
Մեկնաբանելով սպորտի և երիտասարդության գործերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալությունը ՙթմրանյութերի մաքսանենգության համար՚` խորհրդարանականը ճիշտ չի համարել հայրեր և որդիներ հարաբերություններին կուսակցական գնահատականներ տալը: Նրա գնահատմամբ, հարցը բարոյահոգեբանական հարթությունում է, և պետք չէ դրան միջամտել: