Ողջ աշխարհում
նվազում
է
խորհրդարանի
նկատմամբ
վստահության
մակարդակը,
և
Հայաստանը
բացառություն
չէ:
Հոկտեմբերի
17-ին
Երևանում
կայացած
մամուլի
ասուլիսում
այդպիսի
կարծիք
է
հայտնել
խորհդրարանական
էթիկայի
հարցերի
միջազգային
փորձագետ
Ռիկ
Սթեյփներստը:
Նրա ասելով, հետազոտությունները ցույց են տվել, որ խորհրդարանականների նկատմամբ վստահության
մակարդակը
նվազել
է,
բացառություն
են
կազմում
միայն
Դանիան
և
Շվեդիան:
Փորձագետը
նշել
է,
որ
ՙԿովկասյան
բարոմետր՚
կենտրոնի
հետազոտությունների
համաձայն,
ԱՊՀ
երկրներում
չափազանց
ցածր
է
նաև
սոցիալական
վստահության
մակարդակը:
ՙՕրինակ,
Հայաստանի
բնակչության
ընդամենը
մեկ
քառորդն
է
վստահում
անծանոթներին,
Վրաստանում
և
Ադրբեջանում
ամեն
ինչ
շատ
ավելի
վատ
է՚,
- հայտարարել
է
Սթեյփներստը:
Նա
ընդսմին
նշել
է,
որ
ամենից
քիչ
հայերը
վստահում
են
հենց
խորհդրարանին:
ՙԵս
կարծում
եմ,
որ
խորհրդարանական
ընտրություններից
հետո
այդ
մակարդակը
2-3 տոկոսով
բարձրացել
է,
սակայն
հանձն
չեմ
առնի
դա
պնդել՚,
- հայտարարել
է
նա:
Փորձագետը նաև նշել է, որ կանադացի հետազոտողներն անց են կացրել
հարցում,
որի
համաձայն,
հասարակությունն
ամենից
շատ
վստահում
է
մանկավարժներին
և
բուժքույրերին,
իսկ
ամենից
քիչ`
մեքենա
վերավաճառողներին
և
պատգամավորներին:
ՙԴա
խոսում
է
այն
մասին,
որ
արժեքները
փոխվել
են,
և
նոր
սերնդի
մտածելակերպը
տարբերվում
է
հին
սերնդի
մտածելակերպից՚,
- եզրափակել
է
նա: