ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ)
եղբորորդին` Ստեփան Հակոբյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նմախկին ղեկավար Վահան
Զատիկյանի որդու`Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար դատապարտվել է
15 տարվա ազատազրկման:
Դեկտեմբերի 9-ին Մալաթիա -
Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի
նախագահությամբ Ս.Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այսպիսով դատարանն
ապացուցված համարեց վերոհիշյալ սպանության կազմակերպման մեղադրանքը:
Հիշեցնենք, Սեդրակ
Զատիկյանը սպանվել էր 2006 թվականի հունիսի 22-ին, Սեբաստիայի փողոցում:
Կրակողների արդյունքում զոհվել էր նաև պատահական անցորդնեռրից մեկը` երեք
երեխաների մայր Կարինե Սարգսյանը: