Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու մտադրությունից: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Շվեդիայի ԱՆ ղեկավար Կարլ Բիլդտը:
ՙՎրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ակտիվորեն առաջ են ընթանում եվրաասոցացման հարցում, իսկ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: Սակայն, Երևանն այլընտրանք չուներ, քանի որ Մոսկվան երկրի իշխանություններին ընտրության առջև է կանգնեցրել: Նրան ստիպել են՚,-նշել է դիվանագետը: Նաև նաև կասկած է հայտնել Եվրամիության ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրին մասնակցելու Ադրբեջանի իշխանությունների անկեղծության առնչությամբ`ավտորիտար ռեժիմի պատճառով: ՙԱյնտեղ ավտորիտար քաղաքական կառավարում է, ինչը խնդիրներ կստեղծի մեզ համար՚,- հայտարարել է նա: