«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ. երեք եռամսյակում կազմել է 337,807.61 մլն դրամ, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 131,613.73 մլն դրամ, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 206,193.88 մլն դրամ: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, 2013թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման իրականացվել է 28,015.61մլն դրամի փոխանցում, որից դեպի Հայաստան` 25,666.88
մլն դրամ, իսկ Հայաստանից` 2,348.73 մլն դրամ: Մինչև 2013թ. տարեվերջ Բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը 40%-ով` նախորդ ժամանակահատվածի համեմատ:
Հիշեցնենք, որ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական
փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "БЫСТРАЯ
ПОЧТА", "UNISTREAM", “AVERS”, “INTELEXPRESS”,
“COINSTAR MONEY TRANSFER”, RIA MONEY TRANSFER համակարգերով,
“Գազպրոմբանկ-Էքսպրես” առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ`
Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական
փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու
միջազգային քարտերով:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հուլիսին Գազպրոբանկի բաժնեմասն ավելացավ մինչև 94,15 տոկոս, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5,85 տոկոսը` դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»
ՓԲԸ
բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը: