ՙՈչ թե մենք կորցրեցինք Հայաստանը, այլ Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը. սա է ճիշտ մոտեցումը՚, - ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: ՙԵվ Հայաստանն այդ կորուստն ունեցավ Ռուսաստանի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով, որ անվտանգության հարցով ճնշում էր՚, - հավելել է նա: Բրոկն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից նման ճնշումների կիրառումը` իրենց նախընտրած միությանն անդամակցելու վերաբերյալ երկրների ինքնիշխան որոշումները կանխելու նպատակով:
Երեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը քննարկում էր Եվրամիության հարևանության ծրագրի քաղաքականության առաջընթացի զեկույցը: Հայաստանին վերաբերող գլուխը պետք է վերանայվիª հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Եթե ամռանը ներկայացված զեկույցում մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բավականին մեծ առաջընթաց ունիª չնայած ժողովրդավարության որոշակի պակասին, ապա Եվրախորհրդարանի առաջարկով հիմա Հայաստանի մասով լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Եվրամիությունը կորցնում է իր ազդեցությունը Վրաստանում և Հայաստանում, միաժամանակª Մոսկվան մեծացնում է իր ազդեցությունը այս երկրներում, ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները` որպես Եվրամիության հարևանության ծրագրի ձախողում հաճախ հիշատակելով Հայաստանը: