: «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ
Շանթ Հարությունյանին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես հայտարարել է Հարությունյանի փաստաբան Ինեսա
Պետրոսյանը, Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն արդեն ավարտվել է, սակայն եզրակացություն դռե չի կազմվել:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր Ազատության հրապարակում բողոքի
ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև ընդհարման ընթացքում: Նրան մեղադրանք է
առաջարդվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի
նկատմաբ բռնության համար: