Arminfo.info



 Շաբաթ, 24 Օգոստոսի 2013

Մկրտչյան Էմանուիլ

Հրանտ Բագրատյան. Նկարենք` կապրենք

Հրանտ Բագրատյան. Նկարենք` կապրենք

 


 


Եթե
մինչև ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվը
շինարարական ոլորտն էր, այժմ, դատելով վիճակագրական վերջին տվյալներից, երկրի
ՀՆԱ-ի աճը հիմնականում ապահովվում է գյուղատնտեսական արտադրության ավելացման
շնորհիվ: Դա, անշուշտ, էական առաջընթաց է, ճանապարհ դեպի տնտեսության կառուցվածքի
դիվերսիֆիկացումը, պարենային անվտանգության, ցածր ինֆլյացիայի ապահովումը: Սակայն,
որոշ  թվեր, որոնք վկայակոչում է ազգային
վիճակագրությունը, ենթակա է քննադատությանª կասկածելիության, իսկ հաճախ, ինչպես
ոմանք են կարծիքում, բացահայտ անօբյեկտիվության համար: Գլխավոր ընդդիմախոսն այստեղ
Հայաստանի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Հրանտ Բագրատյանն է, ով
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում  կիսվել է
ՙաճպարարության շոուի՚ առնչությամբ իր մտահոգությամբ:


 


Հրանտ
Արարատովիչ, Դուք հաճախ եք խորհրդարանում հանդես գալիս Հայաստանի ազգային
վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների քննադատությամբ: Ոմանք այդ
քննադատությունն ընկալում են որպես ընդդիմադիր գործչի բնական վարքագիծ, ոմանք,
ընդհակառակը, համաձայն են Ձեզ  հետ:  2012 թ. և 2013 թ. առաջին կեսի
վիճակագրութունից երևում է, որ տնտեսական ակտիվությունը երկրում ունի կայուն միտում,
և այդ միտումը գլխավորում է գյուղատնտեսական արտադրությունը: Դուք առաջվա պես չե±ք
վստահում այդ թվերին, համարում եք դրանք անհամոզի±չ:


 


Ես
արդեն բազմիցս բարձրացրել եմ անցած տարվա արդյունքների համաձայն 7% տնտեսական աճի
թեման և կրկին ուզում եմ վերադառնալ դրան, քանի որ այդպես էլ պատգամավորական իմ
հարցումներին խելամիտ պատասխան չեմ ստացել այն մասին, թե հատկապես ինչ
մեթոդիկաներով է կատարվել այդ հաշվարկը և ինչպես է հաշվարկվել այդ ցուցանիշն
Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Ցուցանիշի հաշվարկման վերաբերյալ բոլոր
նյութերը տրամադրելու իմ խնդրանքին ԱՎԾ-ն պատասխանում է ՙմեթոդիկ՚ բնույթի
նամակներով: Հիշեցնեմ, որ վիճակագիրները 7% աճ են ստացելª ՀՆԱ բացարձակ մեծության
2011 թ.3,8 տրլն դրամից մինչև 2012 թ. արդյունքներով 3,9 տրլն դրամ աճի դեպքում:
Այդ 7% աճը, ինչպես պնդում է ԱՎԾ-ն, տեղի է ունեցել ՀՆԱ դեֆլյատորի բացասական
մեծության հետ կապվածª -1.5%, մինչդեռ գնաճի ինդեքսը երկրում կազմել է 3%: Նման
հսկայական տարբերություն այդ ցուցանիշներում, ըստ էության, չի կարող լինել:
Խնդրեցի հստակ հաշվարկ ներկայացնել, այլ ոչ թե ծանրաբեռնել տարբեր մեթոդիկաների
կիրառման վերաբերյալ փաստաթղթերով: Հաշվարկ այդպես էլ չստացա: Տարօրինակ չի± թվում
արդյոք վիճակագիրների նման վարքագիծը: Ըստ որում, նրանք պարտավոր են ինձ, որպես
պատգամավորի,
տրամադրել այդ ինֆորմացիան:


 


Կարծում
եք, թվերը նկարվու±մ են:
 


 


 


Հիմա
արդեն դրանում չեմ կասկածում: Հակառակ դեպքումª ինչու± թաքցնել մանրամասները:
Հավանաբար, որովհետև այդ հաշվարկների արդյունքներն անհեթեթ հակասության մեջ են
գտնվում բազային տվյալների և տնտեսական օրինաչափության հետ: Իմիջիայլոց, միայն մեր
վիճակագրական ծառայությունը չէ, որ նման նկարչությամբ է զբաղվում:  Վերջերս ես հանդիպեցի ոչ պակաս անհեթեթության
հետ արդեն Համաշխարհային բանկի` Հայաստանի վերաբերյալ տվյալներում: Խնդրի
էությունն այն է, որ Հայաստանը վերջին 20 տարում տարեկան 7- 8% աճ է արձանագրել,
այսինքն`ավելի բարձր տեմպերով, քան Ռուսաստանը, կամ, օրինակ, Վրաստանը: 1990 թ.
երկրի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմել է 2.9 հազար
խորհրդային ռուբլի, Ռուսաստանում` 4.5 հազար, այսինքն`գրեթե 40%-ով ավելի բարձր:
Իսկ այսօր Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3
հազար ԱՄՆ դոլարից փոքր-ինչ բարձր, իսկ Ռուսաստանում`ավելի քան 12 հազար, այսինքն`
4 անգամ բարձր: Անցած տարի այդ ցուցանիշով Հայաստանը 62%-ով գերազանցել է 1990 թ.
մակարդակը, մինչդեռ Ռուսաստանը`ընդամենը 8%-ով: Այս անհեթեթության մասին ես գրել
եմ Համաշխարհային բանկին: Պարզվում է` ՀԲ կայքում Հայաստանը համարյա ԽՍՀՄ
ամենահետամնաց հանրապետութունն է`բնակչության մեկ շնչին բաժին ընկնող
ՀՆԱ-ով`հավասար® 660 դոլարին: Պատկերացնու±մ եք: Լինելով վարչապետ 1993
թվականին`ես տիրապետել եմ վիճակագրական տեղեկատվության  հսկայական զանգվածի, և նման բացահայտ
հիմարության, կներեք, չեմ հանդիպել: Դա, պարզվում է, ՀԲ փորձագետների  հետադարձ վերահաշվարկի արդյունք է, ովքեր
վերահաշվարկ են կատարել ԱԵ-ից ՀՆԱ-ի. չէ որ, այն ժամանակ ՀՆԱ չէին հաշվում, այլ
հաշվում էին ԱԵ /ազգային եկամուտ: Եվ ահա, պարզվում է, որ ՌՍՖՍՀ մեկ բնակչին այդ
ժամանակ բաժին է ընկել 3.6 հազար դոլար, այսինքն` 6 անգամ ավելի, քան Հայաստանում,
Խորհրդային Վրաստանում`1800 դոլար, այսինքն` Վրաստանը երեք անգամ ավելի լավ է
ապրել Հայաստանից: Ծիծաղելի է այն, որ ԱԵ-ով Հայաստանը մեկ մարդու համար 2950
ռուբլիով այդ ժամանակ առաջ էր անցնում Վրաստանից` իր 2730 ռուբլիով: Իսկ
Ադրբեջանը, պարզվում է, այդ ժամանակ 2.5 անգամ ավելի լավ է ապրել մեզանից:
Պատկերացնու±մ եք նման թվերի ողջ անհեթեթությունը: Չեմ կարող հասկանալ, թե ՀԲ-ի
ինչին էր պետք այսօր նման, մեղմ ասած, կեղծման գնալ: Դա աբսուրդի թատրոն է, դա
ուղղակի անընդունելի է:


 


Ինչպես
հիշում եմ խորհրդարանում Ձեր ելույթներից, գյուղատնտեսական թվերի հետ կապված ևս
մեզ մոտ անհեթեթություն  է ստացվում:


 


Այդպես
է: 2012 թ. երկրում, ըստ վիճակագրության, արտադրվել է 812 հազար տոննա բանջարեղենª
812 մլն կգ: Այս թիվը երկրի 3 մլն բնակչության վրա բաժանելու դեպքում ստացվում է
240 կգ մեկ մարդու համար: Այսինքն, գործնականում, մեզանից յուրաքանչյուր ոքª
փոքրից մինչև մեծը, օրական գրեթե մեկ կգ բանջարեղեն է ուտում: Ըստ որում, բանջարեղենի
արտահանումը, ըստ նույն վիճակագրության, աննշան է եղել: Անցած տարի արտադրել ենք
645 հազար տոննա կարտոֆիլ, այսինքնª 645 մլն կգ: Բնակչության մեկ շնչի նկատմամբ
վերահաշվարկմամբ ստացվում է 212 կգ կարտոֆիլ: Դուք, ինչ է, այդքան կարտոֆի±լ եք
ուտում: Կամ, խնդրեմ, երկրում արտադրել են 241 մլն կգ խաղող: 100 մլն-ն գնացել է
վերամշակման և ես 141 մլն-ն մնացել, և մենք, պարզվում է, կերել ենք այն մեկ ամսա
ընթացքումª գրեթե 47 կգ յուրաքանչյուրս: Թե ինչու էր գյուղատնտեսության նախարարին
պետք այդքան կոպտորեն խաբել, կարելի է միայն կռահել: Իսկ ԱՎԾ-ն հայտարարում է,
պատասխանատու չէ այդ վիճակագրության համար. այն տրամադրում են գերատեսչությունը և
մարզպետարանները: Սա միթե±ճիշտ է: ՀՆԱ կառուցվածքում 2012 թ. արտադրության
մակարդակը գյուղատնտեսությունում գերազանցել է 1990 թ. 240% մակարդակը: Ես պիտի որ
ուրախանայիª տեսնելով իմ ագրարային բարեփոխումների արդյունքը: Բայց ես այդպես չեմ
կարծում, քանի որ գիտակցում եմ իմ կառավարության սխալները և գիտեմ ներկայիս
ագրարային ոլորտի բոլոր խնդիրները: Այո, աճ, անշուշտ, կա, բայց այդպիսին այն, ըստ
էության, չի կարող լինել: Թեկուզ այն պատճառով, որ չի կարող միայն Արմավիրի մարզը
բուսաբուծության ոլորտում նույնքան արտադրանք տալ, որքան ողջ Հայաստանն էր տալիս
1990 թվականին: Դա ուղղակի պատմական համաշխարհային ռեկորդ է: Եվ պաշտոնական
վիճակագրությունը հաճույքով կուլ է տալիս այս անհեթեթությունը: Ինչի± համար է այս
աչքակապությունը: Ինչպես մանկական երգումª ՙնկարենքª կապրենք՚:


 


Չեմ
կարող չհարցնել Ձեզ Հայաստանի արդյունաբերությունում իրավիճակի գնահատականի մասին:
Լինելով համեմատաբար երիտասարդ լրագրող 90 
-ական թթ. սկզբինª ես խստորեն քննադատել եմ ԱՄՀ-ին և ՀԲ-ին այն բանի համար,
որ  վերջիններս հաջողությամբ համոզում էին
երկրի կառավարությանը, որ մեզ ընդհանրապես պետք չէ ունենալ արդյունաբերական
արտադրություն, որ Հայաստանը կբարգավաճի սպասարկման, տուրիզմի և գյուղատնտեսական
վերամշակման ասարեզում: Իսկ չէ որ արդյունաբերությունն ուներ վիթխարի
մուլտիպլիկացիոն էֆեկտ, և Հայաստանն իրավամբ համարվում էր զարգացած գիտատար
արդյունաբերական հանրապետություն: Չեմ ուզում քար գցել ձեր բակը, սակայն մեր
կարճատեսութունն այդ ժամանակ թանկ նստեց մեզ վրա: Եվ հիմա ինչ-որ նոր բան
ստեղծելու փորձեր են արվում, սակայն, խոստովանեք, չի կարելի ամուր տուն կառուցելª
առանց հիմքի և առանց հմուտ արհեստավորների:


 


Այդ
ժամանակ մենք գիտակցում էինք այն,ինչի մասին խոսում եք, բայց գնում էինք անկոխ
ուղիովª տնտեսաէներգետիկ խիստ ճգնաժամի և պատերազմի պայմաններում: Ինչ-որ բան
հաջողվեց փրկել, բայց, ցավոք, շատ քիչ բան: Փրկեցինք ՙՍտրոմմաշինա՚ գործարանը և
Վանաձորի քիմկոմբինատը, փորձեցինք փրկել ՙՆաիրիտ՚ գործարանը մաս-մաս գողացումից:
Եղել են շատ սխալներ, շատ բան էր զոհաբերվում հանուն այդ ժամանակ այդքան անհրաժեշտ
մակրոկայունության: Մենք, չեմ թաքցնում, իդեալիստներ էինք: Սակայն, ներկայիս
տնտեսության հիվանդությունները մասամբ են գալիս այդ ժամանակներից:
Արդյունաբերությունը, անշուշտ, պետք է վերականգնել, բայց նոր սխեմայով, դարձնել այն
գիտատարª ներդնելով հավելյալ արժեքի մեծ ՙմարժա՚ ներքին կոոպերացիայի ընդլայնման
միջոցով: Դա աշխատատար, բավականին լուրջ աշխատանք է: Այդ մասին շատ է խոսվում
վերջին մի քանի տարվա ընթացքում, բայց իրականում առայժմ մենք ինչ-որ շոշափելի
տեղաշարժերի ականատես չենք եղել, քանի որ իրական արդյունքի ձեռքբերմանը
խոչընդոտում են մեր տնտեսության սուր քրոնիկ հիվանդությունները: Դրանք բոլորին են
հայտնի: Դա առաջին հերթին տնտեսության կոնսոլիդացիայի, վերջինիս մոնոպոլիզացիայի,
մի քանի կլանների ձեռքում դրա կենտրոնացման բարձր մակարդակն է, որոնց
ներկայացուցիչները նախարարական և պատգամավորական պաշտոններ են զբաղեցնում: Այդ
կլանները մրցակցում են միմյանց միջև և, ըստ էության, պատրաստ չեն կոոպերացիայի,
որոնք այդքան անհրաժեշտ են բարձր հավելյալ արժեք ունեցող քիչ թե շատ խոշոր
արդյունաբերական նախագծերի իրականացման համար: Տնտեսության կլանային օլիգարխիկ
համակարգը, որը սկսեց ձևավորվել երկրորդ նախագահ Քոչարյանի թեթև ձեռքով 90-ական
թթ. վերջին- 2000-թթ. սկզբներին,
իր հերթին խեղդում է միջին և փոքր բիզեսը: Forbes-ի ցուցակում գտնվող հայ
միլիարդատերերը զբաղվում են պիցայի, լիմոնադների, վարդերի արտադրությամբ ու
վաճառքով, ասես, դրանով չեն կարող զբաղվել միջին ձեռնարկատերերը: Ավելին, այդ
միլիարդատերերը կառավարությունից որոշակի հարկային արտոնություններ են հայթայթում
իրենց հնարավորությունների համար ծիծաղելի սոցիալական ծրագրերի համար: Շատ
օլիգարխներ բարձր դիվերսիֆիկացված բիզնես ունենª փոքրիկ գործարան, բանկ,
հյուրանոց, ռեստորան, սրճարան: Միջին ձեռնարկատիրոջ համար շուկայի այդ հատված
մուտքի հնարավորությունն արգելված է. Նրան կխանգարեն բոլոր նրանք, ովքեր այսպես թե
այնպես ներգրավված են այդ դաշտում. չէ որ ոչ ոք չի ցանկանում մրցակիցներ
հանդուրժել: Այդ պատճառով մենք գրեթե չենք տեսնում որևէ իսկապես արդյունաբերական
ձեռնարկություն (բացի, հավանաբար, այն ձեռնարկություններից, որոնք  պատկանում են արտասահմանյան խոշոր
ինստիտուցիոնալ ներդրողների), որտեղ թեկուզ ինչ-որ հավելյալ արժեք լինի, որտեղ
որակյալ աշխատանք ներդրվի, որտեղ բարձր տեխնոլոգիական արտադրության կարիք լինի:


 


Բայց
պետք է խոստովանել, իրավիճակը շատ ավելի լավ է արդյունաբերական ոլորտումª կապված
գյուղատնտեսական հումքի վերամշակման հետª մսի վերամշակում, բանջարեղենի և մրգի
վերամշակում: Դրանք երբեմն
 հետ չեն մնում որակի լավագույն  ստանդարտներից: Ձվի, թռչնամսի արտադրությունը
բավականին լավ է կազմակերպված: Երևանի կոնյակի գործարանը, թե ծավալներով, թե
տեխնոլոգիաներով, թե որակով վաղուց դուրս է եկել ԽՍՀՄ մակարդակը գերազանցող
մակարդակի: Բայց, եթե անկեղծ, կան ոլորտներ, որոնց վատ վիճակը դժվար բացատրելի է:
Դա կտրուկ անկումն է կոշիկի արտադրությունում և թեթև արդյունաբերությունում:
Այնուամենայնիվ, մենք լավ ավանդույթներ ունենք այստեղ, և կառավարությանն ուղղակի
անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ ոլորտի վերականգնման ուղղությամբ, առավել ևս, որ
կասկածելի որակի թուրքական և չինական էժանագին արտադրանքի ձեռքբերմանն ուղղված
սպառողական նախապատվությունների ժամանակներն արդեն անցել են: Ինչ վերաբերում է
մեքենաշինությանը, հատկապեսª հաստոցաշինությանը, այստեղ գրեթե զրո է: Թեև ինչ-որ
բան կա: Օրինակ, մարտկոցների արտադրության գործարանը: Հետաքրքիր, բարձր
տեխնոլոգիական նախագիծ, բայց որքանով ինձ հայտնի է, այն խեղդում են ներմուծող
մոնոպոլիստները: Կարծում եմ, որ պետությունը պարտավոր է ոչ թե խոսքով, այլ գործով
օգնել նման նախագծերի, պաշտպանել դրանք անբարեխիղճ մրցակցությունից:


 


Իսկ
ինչպե±ս եք տեսնում խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճման,
այսինքն`օլիգարխիայի վերացման ճանապարհը: Կառավարությունն ասում է, որ իր առջև
դնում է այդ նպատակը, իսկ գործնականում ականատես ենք դառնում հակառակի`օլիգարխիկ
խոշոր կառույցների կողմից ավելի մանրերի միաձուլման և կլանման նոր գործարքների:
երշահույթների վրա ձևավորված ավելցուկային օլիգարխիկ կապիտալն այդպիսով կիրառման
նոր բնագավառներ է փնտրում և բառացիորեն կուլ տալիս միջին և փոքր
ձեռնարկությունները, ըստ որում`ոչ միշտ շուկայական ճանապարհներով, այլ հաճախ`
վարչական լծակների կիրառմամբ: Օրինակները շատ են, չէ որ ՙմախաթը տոպրակում չես
պարտակի՚:


 


Ճիշտ
է, կա նման վտանգավոր միտում: Ես բազմիցս առաջարկել եմ ձեռնամուխ լինել, այսպես
կոչված, ՙժողովրդական կապիտալիզմի՚ ամուր հիմքերի մշակմանը և ներդրմանը`խոշոր,
միջին և փոքր բիզնեսի ՙխաղաղ համագոյակցության՚ կոշտ կարգավորիչ միջոցների
կիրառմամբ: Առաջին հերթին հարկման նոր ռեժիմի միջոցով: Այլապես մի կողմից մենք
ստեղծում ենք 40 հազար նոր աշխատատեղ, իսկ դրանց ստեղծման հետևանքը դառնում է այլª
արդեն 50 հազար աշխատատեղի կորուստը: Հիշեք, թե որքան փոքր և միջին երեսակման
ձեռնարկություն ունեինք: Բոլորը փակվեցին, իսկ նրանց հետևից, անգրագետ ու
անհեռատես ֆիսկալ և դրամական քաղաքականության պատճառով, փակվեցին արդեն
համեմետաբար խոշոր երեսակման ձեռնարկությունները: Մենք կորցրեցինք մի ամբողջ
ոլորտ, թեև այդ գծով առաջատար դիրքերում էինք աշխարհում: Նույն պատճառներով,
կարծում եմ, մեզ չհաջողվեց պահպանել նաև թեթև արդյունաբերությունը: Որպես
արդյունքª  ակտիվ աշխատող բնակչության
քանակն ավելի ու ավելի է պակասում: Տեղի է ունենում աճի գործընթացի իմիտացիա:


 


Մեր
երկրում չկան նաև  տնտեսական լուրջ
ենթակառուցվածքներ, փաստացի չկան թե’ ֆոնդային, թե’ ապրանքահումքային բորսաներ:
Չկան հաջող գործող ներդրումային ընկերություններ և հիմնադրամներ, այսինքն`այն
ամենը, առանց որի չի կարող գոյություն ունենալ շուկայական տնտեսությունը:


 


90-ական
թթ. կեսին այդ ողջ ենթակառուցվածքը կար, թույլ, բայց կար: Սակայն շուկայի
կոնցենտրացիայի, օլիգարխիայի ձևավորմանը զուգահեռ նման դասական շուկայական
տնտեսական ենթակառուցվածքի գործունեության անհրաժեշտությունը վերացել է: Բայց ես
ուզում եմ խոսել փոքր և միջին, ինչպես նաև խոշոր բիզնեսի զարգացմանը խոչընդոտող ևս
մեկ լուրջ խնդրի մասին. արտադրության անհիմն բարձր ծախքերը`պայմանավորված
էներգակիրների գների մշտական աճով: Տեսեք, թե ինչ է կատարվում մեզ մոտ գազի հետ
կապված. ռուսները բարձրացրեցին գազի գինը 15%-ով, սակայն երկրի ներսում սպառողների
համար այն բարձրացրեցին 18%-ով, իսկ էլեկտրաէներգիայի գինն ընդհանրապես բարձրացավ
27%-ով: Մեզ մոտ էներգիա արտադրող հզորությունների միայն մեկ երրորդն է աշխատում
գազով, մեկ երրորդը`ատոմային էներգիան է և մեկ երրորդը`ՀԷԿ-երը: Դա նշանակում է,
որ էլեկտրաէներգիայի սակագները պետք է բարձրանային 5-6%-ով, ոչ ավելի: Հետևանքը
տնտեսության համար շատ ցավալի կլինի, և մենք շուտով դրա ականատեսը կդառնանք: Նման
գների պայմաններում մեր ապրանքներն ավելի անմրցունակ կդառնան համաշխարհային
շուկաներում: Հարց է առաջանում`ինչի± համար էր պետք մոնոպոլիաներ ստեղծել
էներգետիկայի ոլորտում:  Դրա
անհրաժեշտությունը չկար նման փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է:  Այժմ մենք հաճույքով բոլոր մեղքերը բարդում ենք
ռուսների վրա: Ես մոտ մարդիկ ունեմ Ռուսաստանում, ովքեր անմիջականորեն կամ
ղեկավարում կամ համակարգում են այդ գործընթացները, և իրենք անկեղծորեն ասում են
ինձ, ՙՊարոնայք հայեր, պետք չէ սլաքը Ռուսաստանի կողմ ուղղել, ավելի լավ է պարզեք,
թե ինչ է ձեզ մոտ կատարվում՚: Իսկ հայերս, ինչպես սերբերը, չգիտես ինչու, կարծում
ենք, թե Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ամեն բնակիչ քնից առաջ անպայման գեթ մեկ
րոպե մտորում է մեր դժվար ճակատագրի մասին: Բոլոր մեր մեղքերում մեղավոր է ով
ասես, բայց ոչ ինքներս:


 


Հայաստանի
խոշորագույն ձեռնարկությունների ֆինանսական վերլուծությունը, որը կատարում են մեր
գործակալության մասնագետները, վկայում է եկամուտների և շահույթների զգալի նվազման
մասին, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ոչ թե բնական և արհեստական
մոնոպոլիաներին, այլª շարքային արտադրողներին:


 


Այդ
խնդիրը կվատթարանա: Առաջինը, ինչպես արդեն ասացի, էներգետիկ ծախսերի բարձրացումը
կհանգեցնի ներքին գների աճի: Ձեռնարկությունները կսկսեն բախվել և արդեն բախվում են
շագրենի կաշվի պես փոքրացող վճարունակ պահանջարկի հետ: Հետևանքըª արտադրության
կրճատում, գործազրկության աճ, նոր խնդիրներ ֆիսկալ քաղաքականությունում:
Կենտրոնական բանկն արդեն ստիպված էր, ինֆլյացիայից խուսափելու նպատակով,
բարձրացնել բազային տոկոսադրույքը մինչև 8.5%, մինչդեռ տնտեսությունում իրավիճակն,
ընդհակառակը, պահանջում է մեղմացնել դրամավարկային պայմանները`ավելի մատչելի
դարձնելով բանկային վարկը: Ահա այսպիսի մոգական շրջան է ստացվումª նման է խորը
ձագարափոսի, որն սպառնում է անդունդը գլորել մեր ողջ տնտեսությունը: Խնդիրը
վատթարանում է նաև այն բանով, որ աճում է բնակչության միգրացիան: Այդ պատճառով,
սպառողական պահանջարկի նվազմանը և գնաճին զուգընթաց, պահպանվում է արհեստավարժ
աշխատուժի պահանջարկը: Ծիծաղելի է ասել, բայց թեև Հայաստանում բավականին ցածր են
աշխատավարձերը, վիճակագրությունը, որքան էլ տարօրինակ է, արձանագրում է 15%-ով
Ուկրաինայի և 30% -ով Վրաստանի ցուցանիշը գերազանցող միջին ցուցանիշ:


 


Այո,
ես նկատել եմ, և ինձ նույնպես դա զվարճալի թվաց:


 


Դա
ունի իր պատճառները, որոնք վերը շոշափեցի: Մեզ մոտ նույն գյուղատնտեսությունում
մարդիկ չեն համաձայնվում աշխատել օրական 5 հազար դրամով: Իսկ ես հանդիպել եմ
վրացուհու Նոյեմբերյանում, ով ամեն օր հատում էր սահմանը ռեստորանում սպասուհի
աշխատելոի համար: Իսկ ինչու± է մեզ մոտ աշխատավարձերի համեմատաբար բարձր մակարդակ:
Որովհետև մեզ մատ մարդիկ հեռանում են տարեկան 50 հազարով: Նույնիսկ եթե պահանջարկն
առաջվանն է մնում, աշխատուժի առաջարկը կրճատվում է տարեկան 2-ից մինչև 3%: Դա
խորքային խնդիր է: Ստացվում է, որ բոլորը թքած ունեն, թե որքան է հեռանում: Իսկ չէ
որ դատարկվում են բնակարանները և տները, անմշակ է մնում հողը, անկում է ապրում
արտադրանքի պահանջարկը:  Մյուս կողմից
տնտեսության կոնցենտրացիային զուգահեռ ավելի սուր է դրվում հարցը`իսկ ում համար
արտադրել: Արդյունքում տեղի ունենում երկրից կապիտալի արտահոսք: Այն դեռ աղետալի
մասշտաբներ չի ընդունել, բայց եթե մի քանի տարի առաջ արտահոսքը կազմում էր շուրջ
կես միլիարդ դոլար, ապա անցած տարի հասել է արդեն 700 մլն-ի:


 


Ի
դեպ, ի տարբերություն շատ երկրների, մեր վիճակագրությունը կապիտալի արտահոսքի
ցուցանիշները չի հրապարակում:


 


Այն
ցույց է տալիս, թե որքան գումար է եկել, սակայն ցույց չի տալիս, թե որքան գնացել:
Բայց կան սկզբնական եկամուտների բաշխման, եկամուտների երկրորդային բաշխման և
կապիտալի հետ կապված գործառնությունների հաշիվներ ազգային հաշիվների համակարգում,
որտեղ պրոֆեսիոնալին հստակ տեսանելի է, թե իրականում որքան գումար է գնում երկրից:
Իսկ ինչու± կապիտալի ավելցուկը ներդնել տնտեսությունում, երբ չկա սպառողական
շուկայի աճ, երբ դաշտը մենաշնորհացված է:


 


Կա
ևս մեկ ցավալի թեմա, որի շուրջ շատ է խոսվում, բայց փաստացի ոչինչ չի արվում:
Խոսքը վերաբերում է համաշխարհային հայկական կապիտալի երկիր ներգրավմանը: Այս
առնչությամբ ստեղծեցին Համահայկական բանկ, որը, պարզվեց, անտեղի նախագիծ է:


 


Պետք
չէր ընդհանրապես Համահայկական բանկ ստեղծել. այն ի սկզբանե անկենսունակ նախագիծ
էր: Խոսքը պետք է գնա համահայկական ներդրումային հիմնադրամի մասին: Դուք գումար եք
ներդնում, հայկական պետությունը երաշխավորում է ձեզ, օրինակª 5% եկամտաբերություն:
Ըստ որում, սխեման մոտավորապես պետք է լինի այսպիսին. կամ դուք հիմնադրամի միջոցով
ներդրումներ եք կատարում կոնկրետ նախագծի բաժնետոմսերի գնման նպատակով կամ գնում
եք ներդրումային հիմնադրամի մասնաբաժինը: Դա կարելի է դիտարկել որպես ներդրումների
ժողովրդավարացման գաղափար: Մեզ մոտ ո±վ կարող է ներդրումներ կատարել: Միայն
օլիգարխները և հարուստները: Բայց կան բազմաթիվ մարդիկ և հատկապես արտերկրի մեր
հայրենակիցները, ովքեր ազատ ռեսուրսներ ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ
համաշխարհային հայության ակտիվները`ի դեմս տարբեր պետությունների շուրջ 10 մլն
աշխատունակ քաղաքացիների կազմում են շուրջ


700
մլրդ ԱՄՆ դոլար: Այդ ակտիվներից շահույթի տարեկան չափը կազմում է առնվազն 50  մլրդ: Մեր հայրենակիցների ճնշող
մեծամասնությունը կցանկանար մասնակցել Մայր հայրենիքի վերածնմանը, բայց չգիտեն, թե
ինչպես անել դա, ինչպես շրջանցել բազմաթիվ խութեր, ինչպես խաբված չլինել
օլիգարխների, կառավարության կողմից, չէ որ հայտնի են վերջիններիս նկատմամբ նման
վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր: Եվ ընդհանրապես նրանք ապրում են իրենց երկրներում,
գիշեր ու զօր աշխատում, և թե’ ժամանակ, թե’ հնարավորություններ չունեն ինքնուրույն
բիզնես դնել Հայաստանում: Այդ միջնորդական առաքելությունը կարող է ստանձնել
Համահայկական ազգային ներդրումային հիմնադրամը, որտեղ պետությանը պետք է պատկանի
կանոնադրական կապիտալի 10%-ից ոչ ավելին, որտեղ կստեղծվի կորպորատիվ կառավարման
դասական համակարգ:  Հիմնադրամի աշխատանքի
արդյունավեը մեխանիզմ մտածել կարելի է, համաշխարհային պրակտիկայում այն կա, և նոր
բան հորինելու հարկ չկա: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, ինչպես ժամանակն է
ցույց տալիս, սպառում է իրեն, և թեև վերջինիս կողմից հավաքված նվիրատվությւոնները
կարևոր են, բայց դրանք ուղղված են անհետաձգելի սոցիալական և ռազմավարական
խնդիրների լուծմանը: Իսկ մեզ հարկավոր է բարձրացնել տնտեսությունը: Եթե մարդկանց
տանք ներդրումների վերադարձի երաշխիքներ, կառուցենք տվյալ կառույցի կառավարման ու
գործունեության իրապես աշխատող, ժողովրդավարական մեխանիզմ, չկասկածեք, հիմնադրամը
կդառնա երկրի տնտեսական վերականգնման կարևորագույն բաղկացուցիչ մասը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman
Parliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premierParliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premier
Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader 
"Five Human Rights Defenders" Initiative ready to support students
Today`s rally to be more massive than yesterday`s Today`s rally to be more massive than yesterday`s 
Bagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resignBagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resign
Bagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time  to make decisionBagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time to make decision
Armenian Foreign Minister discuss regional issues with his Canadian  counterpartArmenian Foreign Minister discuss regional issues with his Canadian counterpart
Refrain from actions that would prompt police to use force, police  chief urgesRefrain from actions that would prompt police to use force, police chief urges
After power shift, all people who participated in so-called  delimitation to be brought to the court: Avetik ChalabyanAfter power shift, all people who participated in so-called delimitation to be brought to the court: Avetik Chalabyan
Varuzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush,  and tomorrow - Ararat and Syunik.  The choice is yoursVaruzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush, and tomorrow - Ararat and Syunik. The choice is yours
"Five Human Rights Defenders" initiative to provide legal assistance to citizens dismissed for participating in peaceful rally
Armenia remains CSTO member: Source in OrganizationArmenia remains CSTO member: Source in Organization
Putin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s  several regionsPutin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s several regions
Armenian citizens gather in various parts of Yerevan to march to  Republic SquareArmenian citizens gather in various parts of Yerevan to march to Republic Square
Peskov urges not to exaggerate existing difficulties in  Russian-Armenian relations Peskov urges not to exaggerate existing difficulties in Russian-Armenian relations
Power change in Armenia realistic if opposition acts right - Levon ZurabyanPower change in Armenia realistic if opposition acts right - Levon Zurabyan
Catholicos of All Armenians addresses message on Victory and Peace DayCatholicos of All Armenians addresses message on Victory and Peace Day
Procession of Immortal Regiment starts in YerevanProcession of Immortal Regiment starts in Yerevan
Decision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling forceDecision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling force
Tavush for the Motherland movement heads for YerevanTavush for the Motherland movement heads for Yerevan
Artsakh leadership visits Yerablur pantheonArtsakh leadership visits Yerablur pantheon
Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement 
79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia
Armenian premier, Russian president hold talks in MoscowArmenian premier, Russian president hold talks in Moscow
“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens
Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference 
No Azerbaijani military personnel in Kirants No Azerbaijani military personnel in Kirants 
U.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in AlmatyU.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in Almaty
Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist