Ելույթ ունենալով այսօր
Ազատության հրապարակում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի իշխանություններին խորհուրդ
է տվել
իրենց այնքան
անհրաժեշտ երկար
ու էժան
փողերը փնտրել
պաշտոնյաների ու օլիգարխների, այլ ոչ թե շարքային քաղաքացիների գրպաններում, որոնք
առանց այդ էլ արդեն
թալանված են իշխանությունների կողմից:
«Փետրվարի 15-ին ելույթ ունենալով ԵԿՄ համագումարում, Սերժ
Սարգսյանն ընդունել է, որ երկրի բնակչության 80%-ը դեմ է կենսաթոշակային
կուտակային համակարգի ներդրմանը, բայց երկրի ղեկավարությունն, այնուամենայնիվ,
կներդնի այդ համակարգը: Իմ կարծիքով, հատկապես Սերժ Սարգսյանի այդ հայտարարության
մեջ է թաքնված մեր երկրի բոլոր դժբախտությունների իրական պատճառը, քանի որ Սերժ
Սարգսյանի արտահայտությունը հստակորեն մատնանշում է տալիս այն արգելքը, որը
գոյություն ունի իշխանությունների և քաղաքացիների մեծամասնության,
այսիանքն`պետականության կրողների միջև»,-ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, նախագահն
ու վարչապետն «իրենց գտնելու» կարիք ունեն, որպեսզի հասկանան, թե ովքեր են իրենք և
ինչ կարգավիճակ ունեն այս երկրում: Ընդդիմադիրը վստահություն է հայտնել, որ «Դեմ
եմ» շարժումն անպայման կհաղթանակի, իսկ թե ինչ պայմաներում ու երբ կլինի այդ
հաղթանակը, դա միայն ժամանակի հարց է:
Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ տնտեսության
զարգացման համար երկրին անհրաժեշտ են երկար ու էժան փողեր: Պարոնայք, փող եք
ուզում, գնացեք նախկին ու ներկայիս օլիգարխների մոտ, որոնք անօրինակ կերպով երկրից
հանել են միլիարդավոր դոլարներ: Միայն հանգիստ թողեք ժողովրդին, բավական է նրանց
թալանել, նրանք ձեզ համար փող չունի»,-հայտարարել է Փաշինյանը: