Թուրքիան
միշտ կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Այդ մասին
հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է Haberler-ը: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, թե
դեկտեմբերի 12-ին իր Հայաստան այցի օրակարգն առայժմ պարզ չէ, այդուհանդերձ, նա չի
բացառել Երևանում երկկողմ հանդիպումների հնարավորությունը:
Դավութօղլուն նաև հերթական
անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և
Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատումը հնարավոր են
Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» ապահովման դեպքում:
Միևնույն ժամանակ թուրք դիվանագետը հավաստիացրել է, որ Անկարան բաց է
տարածաշրջանում կայունության ապահովմանը նպատակաուղղված ցանկացած նախաձեռնություն
քննարկելու համար: