Հունվարի 8-ի ժամը 12.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Քուչակ-Ապարան-Սպիտակ, Թալին-Գյումրի, Հոռոմ-Արթիկ-Արագած, Եղվարդ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Ամասիա, Ալավերդի-Վանաձոր, Աշտարակ-Արտաշավան, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: