ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի վետերան մանկավարժների միությանը: Ծրագրի շրջանակում ՙԱրմենՏել՚ ընկերության նախաձեռնությամբ «Հայաստանի մանկավարժ վետերանների միությունե համար հասանելի են դարձել ժամանակակից տեխնոլոգիաները և բարձրորակ ինտերնետ կապը։
ՙԹվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման աշխատանքում և շփման մեջ: ՙԱրմենՏել՚ ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր փորձում է կյանքը դարձնել ավելի լավը։ Մենք ուրախ ենք օգնել Հայաստանի վաստակավոր մանկավարժներին փոխանցելու իրենց երկարամյա հարուստ փորձը և գիտելիքները՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները՚, - ասել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙԿրկին անգամ աջակցության համար հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏելե ընկերությանն ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, ինչի շնորհիվ միության անդամները կարող են շարունակել իրենց կյանքի գործը` աշխատել երեխաների և տարբեր երկրների իրենց գործընկերների հետ, օգտագործելով ինտերնետ ցանցի ժամանակակից ռեսուրսներըե, - ասել է ՙՀայաստանի մանկավարժ վետերանների միության՚ նախագահ Ստելա Դավթյանը:
Նշենք, որ ՙԱրմենՏել՚ ընկերությունն աջակցում է Միությանը 2010թ-ի հոկտեմբերից: ՙՀայաստանի մանկավարժ վետերանների միություն՚ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999թ-ին: