Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման
համար հարկավոր են ջանքեր: Ադրբեջանը պետք է համաձայնի այն բանին, որ Լեռնային
Ղարաբաղը կլինի անկախ,
իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները, որոնք գտնվում են նրա զինված ուժերի վերահսկողության տակ, պետք է վերադարձվեն: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նրա ասելով, հակամարտության կարգավորումը ենթադրում է
փաթեթային գործարք, այլ ելք չկա: Նրա
ասելով, նման հայտարարությունների համար իրեն Բաքվում համարում են հայամետ
քաղաքական գործիչ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինքը
բարձրաձայնում է օբյեկտիվ իրողությունը:
Անդրադառնալով այն ակնարկին, որ Լեռնային Ղարաբաղի որոշ
շրջաններ` Շահումյանն ու Գետաշենն, այժմ
Ադրբեջանի կողմից օկուպացված են, ռուսաստանցի քաղաքագետը նշել է. «Եթե ցանկանում
եք լուծել մեկ խնդիր, ապա պետք չէ ձեռքը տանել մյուսին»: Նա ընդգծել է, որ այսօր
Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքը նրա զինված ուժերի վերահսկողության տակ է` բացառությամբ մի կտոր տարածքի»: