Օգոստոսի 21-ին երկօրյա
պաշտոնական այցով Երևան է ժամանելՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հայաստանի մայրաքաղաքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանի և խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի հետ, բանակցություններ`
վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վրաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Մայա
Փանջիկիձեն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն և այլոք:
Հայաստան այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ և
հարգանքի տուրք կմատուցի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, կլինի նաև Մեսրոպ Մշատոցի
անվան մատենադարանում:
Սպասվում
է, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես կգան իրենց
հանդիպման արդյունքի վերաբերյալ ամփոփիչ համատեղ հայտարարությամբ: