Սուրբ Սարգսի`երիտասարդ սիրահարների հովանավորի օրն
օֆշորային սկանդալի մասին հիշեցումը վշտացրել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
«Անհեթեթություններ
ասելու համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել»,-ԱրմԻնֆո գործակալության հետ
զրույցում ասել է Կճոյանը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սկանդալին արդեն
վերջակետ է դրվել, Կճոյանը պատասխանել է, որ այդ թեմայի շուրջ կարծիք չունի: «Դա
ոչ թե իմ, այլ իրավապահների գործն է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ
անցյալ տրի ամռանը Hetq.am կայքը հրապարակել էր «Ով Փայլակ Հայրապետյանին
զրկեց գույքից. օֆշորային երրորդություն» հոդվածը, որտեղ ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսյանը, Աշոտ Սուքիասյանը և նրա կնքահայրը`Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիսանում են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության
բաժնետերերը: Կճոյանն ու վարչապետը բազմիցս հայտարարել են, որ ոչ Կիպրոսում և ոչ
էլ որեւէ այլ օֆշորային գոտում չեն գրանցել որևէ ընկերություն, ինչպես նաև ոչ ոքի
չեն լիազորել իրենց անունից գրանցել որևէ կազմակերպություն:
Նշենք, որ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանն արդեն
ձերբակալվել է: