ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի ՙԱնսահմանափակ ինտերնետ Regular՚ և ՙԱնսահմանափակ ինտերնետ Premium՚ ծառայությունների գործարկման մասին։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում Beeline շարժական կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին 30 օրվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման։
ՙԱնսահմանափակ ինտերնետ Regular՚ ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ ՙԱնսահմանափակ ինտերնետ Premium՚-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ ՙԱնսահմանափակ Ինտերնետ Regular՚ ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 70։ ՙԱնսահմանափակ ինտերնետ Premium՚ ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։
ՙՇարժական ինտերնետի պահանջարկը շարունակում է աճել մեր բջջային կապի բաժանորդների շրջանում։ Ընդառաջելով մեր բաժանորդների ցանկություններին և հետևելով շուկայի զարգացման միտումներին՝ մենք այսօր ներկայացնում ենք 2 նոր ծառայություն, որոնք ոչ միայն պարզ են և հարմար, այլ բավականին մատչելի և մրցունակ շուկայում։ Համոզված եմ, որ այս ծառայությունները շատ կարճ ժամանակում մեծ պահանջարկ են վայելելու, շարժական ինտերնետի մատչելի գների և մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումներ չլինելու շնորհիվ՚,- նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Վերոնշյալ ծառայությունների տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի վերաբերյալ: Բաժանորդի հաշվեկշռին բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայության տրամադրման 30-րդ օրվա վերջում, գանձվում է ծառայության վճարը և ծառայությունը տրամադրվում է ևս 30 օրով:
ՙԱնսահմանափակ Ինտերնետ Regular (Ռեգուլյար)՚ ծառայությունն ակտիվացնելիս, գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբ/վրկ, իսկ ՙԱնսահմանափակ ինտերնետ Premium՚ ծառայության դեպքում՝ մինչև 512 Կբ/վրկ։